Այց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
2024թ․ մայիսի 16-ին՝ երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով, «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ «Երևան» մասնաճյուղի «Ընտանիքների ամրապնդման» ծրագրի 20 մասնակից (տարիքային խումբը` 10-15տ․) «Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» միջոցառման շրջանակներում այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղ հանդիպել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում երեխաները ծանոթացել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի լիազորություններին երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում։ Կատարվել է քննարկում Միավորված ազգերի կազմակերպության Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով սահմանված իրավունքների վերաբերյալ: Երեխաները բարձրաձայնել են իրենց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրների մասին: Երեխաներին տրամադրվել են մարդու իրավունքների և մասնավորապես երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկման թերթիկներ:
Շնորհակալ ենք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին ջերմ ընդունելության համար։