Կարևոր Նշում Ծրագրի Մասին․
Երեխաների և ընտանիքների գաղտնիությունն ու անձնական տվյալները պաշտպանելու նպատակով որոշ անուններ և նույնականացնող մանրամասներ փոփոխված են։ Բոլոր պատմությունները ներկայացվում են արժանապատվությամբ և հարգանքով՝ պահպանելով երեխաների պաշտպանության սկզբունքները։ Արշավներում օգտագործվող բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակվում են երեխաների և/կամ նրանց օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ։ Բոլոր նվիրատվությունները մշակվում են անվտանգ եղանակով և ուղղվում են տվյալ արշավում ներկայացված կարիքների աջակցությանը։
Միացե՛ք Կարենի Ընտանիքի Վերամիավորման Պատմությանը
Երբեմն երեխաների ամենամեծ երջանկությունը ամենապարզ բանն է՝ լինել տանը՝ ընտանիքի կողքին։ Սա Արենի, Արփիի և նրանց հոր՝ Կարենի պատմությունն է, ովքեր երազում են կրկին միասին ապրել։
Մոտ չորս տարի առաջ երեխաների մայրը լքեց ընտանիքը և այդ ժամանակից ի վեր որևէ կապ չի պահել նրանց հետ։ 2025 թվականի մարտին երեխաները տեղափոխվել են «Զատիկ» երեխայի աջակցության կենտրոն, քանի որ նրանց տունը չուներ անհրաժեշտ հիմնական կենսապայմանները, որպեսզի նրանք շարունակեին այնտեղ ապրել։
Չնայած բոլոր դժվարություններին՝ երեխաները երբեք չեն կորցրել իրենց կապը հոր հետ, և նրանց ամենամեծ երազանքն է կրկին վերադառնալ տուն և ապրել նրա կողքին։
«Մենք պարզապես ուզում ենք նորից տանը լինել մեր հայրիկի հետ»,- ասում են երեխաները։
Կարենը երբեք չի դադարել հավատալ, որ այդ օրը գալու է։
«Ամեն օր, երբ աշխատում եմ տան վրա, պատկերացնում եմ, թե ինչպես են երեխաներս նորից մտնում այդ դռնից ներս։ Այդ պատկերն է ինձ ուժ տալիս չհանձնվելու»,-ասում է նա։
Չնայած սահմանափակ հնարավորություններին՝ Կարենը սեփական ձեռքերով քայլ առ քայլ վերանորոգում է տունը՝ ստեղծելով անվտանգ և ջերմ միջավայր, որտեղ երեխաները կարող են մեծանալ և խաղաղ մանկություն ապրել։
Վերանորոգման աշխատանքների մեծ մասն արդեն ավարտված է, սակայն ճանապարհը դեռ ավարտված չէ։ Վերջին փուլն ավարտին հասցնելու համար Կարենը միայնակ այլևս չի կարող հաղթահարել անհրաժեշտ ծախսերը։
Երեխաների սենյակի վերանորոգումն ավարտելու համար անհրաժեշտ է ևս 550,000 դրամ, որպեսզի նրանք վերջապես կարողանան վերադառնալ իրենց տուն։
«Ես արել եմ այն ամենը, ինչ կարողացել եմ։»,-ասում է Կարենը: «Հիմա միայն մի փոքր աջակցություն է պետք, որպեսզի ավարտեմ սկսածս և երեխաներիս վերադարձնեմ տուն»։
Այս աջակցությունը պարզապես վերանորոգման համար չէ։ Այն հնարավորություն է տալիս երկու երեխաների կրկին ապրել իրենց հայրիկի կողքին, արթնանալ իրենց սեփական սենյակում, միասին նստել ընտանեկան սեղանի շուրջ և վերագտնել այն ապահովությունն ու ջերմությունը, որը տալիս է տունը։
Ձեր նվիրատվությունը՝ անկախ չափից, Կարենի ընտանիքին մեկ քայլով կմոտեցնի այդ օրվան։ Միասին կարող ենք օգնել, որ այս տան դուռը կրկին բացվի Արենի և Արփիի համար։
Կարենին աջակցելու համար խնդրում ենք սեղմել ստորև գտնվող «Նվիրաբերել Հիմա» կոճակը։ Յուրաքանչյուր ներդրում՝ մեծ թե փոքր, մեզ մեկ քայլ ավելի է մոտեցնում այս կարևոր կարիքի լուծմանը։
Կարիքն ամբողջությամբ հոգալուց հետո մենք ձեզ կուղարկենք հաշվետվություն՝ ներկայացնելով, թե ինչ փոփոխություն է բերել ձեր աջակցությունը ընտանիքի կյանքում։
Շնորհակալություն ձեր բարության և հոգատարության համար։
