Կարևոր Նշում Ծրագրի Մասին․

Երեխաների և ընտանիքների գաղտնիությունն ու անձնական տվյալները պաշտպանելու նպատակով որոշ անուններ և նույնականացնող մանրամասներ փոփոխված են։ Բոլոր պատմությունները ներկայացվում են արժանապատվությամբ և հարգանքով՝ պահպանելով երեխաների պաշտպանության սկզբունքները։ Արշավներում օգտագործվող բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակվում են երեխաների և/կամ նրանց օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ։ Բոլոր նվիրատվությունները մշակվում են անվտանգ եղանակով և ուղղվում են տվյալ արշավում ներկայացված կարիքների աջակցությանը։

Օգնե՛ք 170 երեխայի նոր ուսումնական տարին սկսելու` պատրաստ իրենց երազանքների թռիչքին

Յուրաքանչյուր երեխայի համար յուրաքանչյուր ուսումնական տարին նոր սկիզբ է՝ նոր գիտելիքներ, նոր ընկերներ, նոր երազանքներ ու հնարավորություններ։ 

Սակայն դժվարություններ ունեցող ընտանիքների համար դպրոցական տարվա մեկնարկի անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելը միշտ չէ, որ հեշտ է։ Ուսապարկը, տետրերը, գրիչներն ու մատիտները կարող են սովորական թվացող իրեր լինել, բայց սահմանափակ հնարավորությունների դեպքում նույնիսկ այս անհրաժեշտ պարագաները կարող են դառնալ դժվար հաղթահարելի ծախս։ 

Այս սեպտեմբերին մենք ցանկանում ենք օգնել 170 երեխայի. սկսել ուսումնական տարին անհրաժեշտ պարագաներով՝ պատրաստ սովորելու, զարգանալու և երազելու։ 

Մեկ երեխայի ամբողջական դպրոցական փաթեթի արժեքը 15,000 դրամ է։ 

Ձեր նվիրատվությունը կարող է ապահովել՝ 

✏️ 5,000 դրամ-տետրեր, գրիչներ և մատիտներ մեկ երեխայի համար 

🎒 10,000 դրամ-ուսապարկ մեկ երեխայի համար 

🎒✏️15,000 դրամ-ամբողջական դպրոցական փաթեթ՝ ուսապարկ, տետրեր, գրիչներ և մատիտներ 

15,000 դրամ = 1 երեխա՝ պատրաստ թռիչքի✈️ 

Մեր նպատակն է հավաքել 2,550,000 դրամ և ապահովել բոլոր 170 երեխաներին անհրաժեշտ դպրոցական պարագաներով։ 

Ուսապարկը ոչ միայն գրքեր ու տետրեր տեղափոխելու միջոց է. այն իր մեջ կարող է տանել առաջին դպրոցական օրվա ոգևորությունը, նոր գաղափարները, նոր հնարավորություններն ու սովորելու վստահությունը, երբեմն նաև մի երազանք, որը պարզապես փոքրիկ օգնության կարիք՝ թռիչքի համար։ 

Անկախ նրանից՝ կնվիրաբերեք ամբողջ 15,000 դրամը, թե ձեր հնարավորություններին համապատասխան այլ գումար, ձեր աջակցությունը մեզ մեկ քայլով կմոտեցնի բոլոր 170 երեխաներին օգնելու նպատակին։ 

170 երեխա։ 170 ուսապարկ։ 170 երազանք՝ պատրաստ թռիչքի✈️ 

Օգնե՛ք մեզ նրանց պարգևելու անհրաժեշտ թռիչքը։ 

Նվիրաբերե՛ք այսօր և օգնե՛ք երեխային նոր ուսումնական տարին սկսելու պատրաստ՝ սովորելու, զարգանալու և երազելու։ 

  • Բաժին Սեզոնային արշավներ
  • Տարածաշրջան Իջևան և Կոտայք
  • Անհրաժեշտ գումար 2,550,000ՀՀ դրամ