Հիմնադրամի 35-Ամյակին Նվիրված Միջոցառման Համար Մրցույթ
02.10.2025

Հիմնադրամի 35-Ամյակին Նվիրված Միջոցառման Համար Մրցույթ

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը սույն թվականի հոկտեմբերի 28-ին տոնում է իր գործունեության 35-ամյակը և այդ կապակցությամբ հրավիրում է մասնակցելու գնային հարցման՝ հետևյալ ծառայությունների համար.
  1. Պատմողական ֆիլմի նկարահանում՝ 30–40 րոպե տևողությամբ, «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի գործունեության վերաբերյալ։ Նկարահանումները կիրականացվեն Երևանում, Իջևանում և Կոտայքում։ Ֆիլմը պետք է ունենա անգլերեն ենթագրեր և պետք է ամբողջությամբ պատրաստ լինի մինչև հոկտեմբերի 20-ը։
  2. Մշակութային միջոցառման կազմակերպում՝ 350–450 մասնակցի համար, «Դվին Մյուզիք Հոլում», որի վարձակալության ծախսերը հոգում է հիմնադրամը։ Միջոցառման տևողությունը կլինի 2.5-ից 3 ժամ, մեկնարկը՝ 17:00-ին։ Միջոցառման բովանդակության հետ կապված հարցերը կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]։
  3. Նախատեսել հրավիրել 3–4 երգիչ-երգչուհիների՝ պաշտոնական հատվածների ընդմիջումների ժամանակ ելույթ ունենալու համար։ Պաշտոնական մասի ավարտից հետո նախատեսված է ֆուրշետ-հյուրասիրություն, որի ընթացքում անհրաժեշտ է դասական բենդի ներկայություն՝ երաժշտական մթնոլորտ ապահովելու նպատակով։ 
  4. Դահլիճը զարդարել թարմ և բնական ծաղիկներով։

 

Խնդրում ենք գնառաջարկը ներկայացնել ՀՀ դրամով՝ ներառյալ բոլոր հարկերը, և ուղարկել «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև սույն թվականի հոկտեմբերի 6-ը։