Գնային հարցում վերանորոգման աշխատանքների համար
21.06.2024

Գնային հարցում վերանորոգման աշխատանքների համար

Բնակարանի կոսմետիկ վերանորոգման  աշխատանքների համար գնային հարցում

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու Ք. Երևան, Հրաչյա Քոչար փողոց, 8-րդ շենք, 18-19 բնակարանի կոսմետիկ վերանորոգման  աշխատանքների համար հայտարարվող գնային հարցմանը:

Ծրագրի շրջանակներում անհրաժեշտ կատարվելիք աշխատանքների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Խնդրում ենք գնային հարցման առաջարկը՝ ըստ կից ներկայացված ֆայլի, ստորագրված և կնքված ներկայացնել մինչև սույն թվականի հուլիսի 5-ը ներառյալ՝ ք․ Երևան Երզնկյան փ․, 79 շենք հասցեով, ժամը՝ 9:30-ից մինչև 17:00, բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի, կամ էլեկտրոնային տարբերակով՝ ուղարկելով [email protected] էլհասցեին։

Առաջարկները ստանալուց հետո կընտրվի ցածր գին առաջարկած կազմակերպությունը։ Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ + 374 60 533355:

* Գնառաջարկների ներկայացման հարցումը չի համարվում հրապարակային մրցույթ։ Այն հանդիսանում է շուկայում առկա համապատասխան գնառաջարկների հավաքագրման գործընթաց:

Կանխավ շնորհակալություն հարցմանը մասնակցելու համար: