Ծանոթացեք մեր Պատվիրակներին
Ովքե՞ր են «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստան» բրենդի պատվիրակները։ Ծանոթացե՛ք նրանց հետ։

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստանի» բրենդ պատվիրակը ներգրավելու և մոտիվացնելու է կանոնավոր նվիրատուներին/ընկերներին, որպեսզի դրական փոփոխություններ մտցնեն և աջակցություն տրամադրեն օգնության կարիք ունեցող երեխաներին և ընտանիքներին։

Յուրաքանչյուր կանոնավոր նվիրատու մեր նախագծերի աջակիցն է։ Եվ նրանց գտնելու հետքերով մեր պատվիրակները հանդիպում են հազարավոր մարդկանց փողոցներում, հրապարակներում, առևտրի կենտրոններում և այլ վայրերում։ Նրանք բարձրացնում են մեր առաքելության ճանաչելիության մակարդակը և մոտիվացնում են մարդկանց բաժանորդագրվելու երկարաժամկետ և կանոնավոր նվիրատվությանը, որը կարող է փոփոխություններ մտցնել այն երեխաների կյանքում, ովքեր կորցրել են կամ վտանգի տակ են կորցնելու ծնողական խնամքը։

Կարճ ասած՝ մեր պատվիրակները և մեր ընկերները հերոսներ են, և դրա համար մենք շնորհակալ ենք Ձեզ։ Ամեն օր մենք օգնում ենք աջակցության կարիք ունեցող երեխաներին մեծանալ ավելի լավ ու հուսալի միջավայրում, դառնալ ավելի ուժեղ և խելացի։

 

Ցանկանու՞մ եք դառնալ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստան» բրենդի պատվիրակ։

 1․ Դուք 20+ տարեկա՞ն եք։

2․ Դուք ցանկանո՞ւմ եք աջակցել կարիքավոր հայ երեխաներին





ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստան բրենդի պատվիրակներ

Մեր պատվիրակները նվիրյալ հերոսներ են, որոնց մշտապես կհանիպեք են փողոցներում, հրապարակներում, առևտրի կենտրոններում և տարբեր իրադարձությունների ժամանակ։ Նրանք խիզախորեն դիմակայում են եղանակային փոփոխվող պայմաններին, անվերջ աշխատում են և ձգտում են դրականորեն ազդել աջակցության կարիք ունեցող հայ երեխաների կյանքի վրա։

Ինչպե՞ս ճանաչել մեր բրենդի պատվիրակներին

- Նրանք ունեն «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստանի»՝ նույնակացման համարով և անձնական տվյալներով քարտ։

- Նրանց անունները և նույնակացման համարները միշտ առկա են ստորև

- Նրանք միշտ և միայն այն վայրերում են, որոնք հրապարակվում և ամեն շաբաթ թարմացվում են մեր կայքում և «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստանի»  սոցիալական ցանցերում։ 

- Նրանք կրում են կապույտ շապիկ/սվիտերներ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստանի» լոգոյով դիմացի հատվածում և QR կոդով հետևի հատվածում։

- Նրանք ունեն պլանշետներ, որտեղ Դուք կարող եք մուտքագրել Ձեր տվյալները և ամսական նվիրատվություն կատարել առցանց ձևաթղթի միջոցով։

Վճարումը կարող է կատարվել միայն բանկային հաշվի կամ կազմակերպության գրասենյակների միջոցով։





Մեր գտնվելու վայրը այս շաբաթ՝
Baghramyan street, Northern Avenue, Isahakyan Street, Begemotik Yerevan Mall, Intermall Furniture, Begemotik MegaMall, Komitas Avenue
Մեր ներկայիս պատվիրակները՝
Sevan(F-330698-sevan), Nairy(F-309683-nairy), Elza(F-827549-elza), Talar(F-694239-talar), Anna(F-248380-anna), Elina(F-936676-elina), Sona(F-507633-sona), Hrag(F-189448-hrag), Emily(F-927307-emily), Karine(F-028222-karine), Ani(F-981668-ani), Fenya(F-366149-fenya), Emilya(F-906359-emilya), Saribek(F-287026-saribek), Nelli(F-435162-nelli), Diana(F-367277-diana)
Հաջողության պատմություններ
Կարդալ բոլորը
9-ամյա Աիդան դանդաղ քայլում էր հոր կողքով. Նա անչափ ուրախ էր և միևնույն ժամանակ շփոթված:
14.11.2023
9-ամյա Աիդան դանդաղ քայլում էր հոր կողքով. Նա անչափ ուրախ էր և միևնույն ժամանակ շփոթված:
Նրա առաջին օրն էր դպրոցում: Տիգրանը Աիդայի դպրոցական պայուսակը տվեց ուսուցչուհուն, համբուրեց աղջկան ու շտապեց աշխատանքի։
Իմանալ ավելին
Նինան պաշտում է խաղալիք մեքենաների հետ խաղալը և երազում է վարորդ դառնալ։
13.11.2023
Նինան պաշտում է խաղալիք մեքենաների հետ խաղալը և երազում է վարորդ դառնալ։
«Դու պետք է տիկնիկների հետ խաղաս»,- նրա ավագ եղբայրը` Տարոնն է միշտ այդպես ասում՝ դադարեցնելով քրոջ խաղը։
Իմանալ ավելին