06.11.2019
Այլընտրանքային խնամքի նոր ծառայությունների բացում ՍՕՍ Մանկական Գյուղ Կոտայքում
Հոկտեմբերի 30-ին ՍՕՍ Մանկական Գյուղ Կոտայքում տեղի ունեցավ այլընտրանքային խնամքի նոր ծառայությունների բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ նախագահի տիկինը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը, ՀՀ Կոտայքի մարզպետը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչը, Կոտայքի մարզի համայնքների ղեկավարները, ինչպես նաև ՍՕՍ Մանկական Գյուղեր Ֆրանսիայի պատվիրակությունը և ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպության ներկայացուցիչները։