Աջակցություն Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից
17.11.2021

Աջակցություն Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից

2021 թվականի սեպտեմբերի 27-ին "ՍՕՍ-Մանկական Գյուղեր" հայկական բարեգործական հիմնադրամի և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի միջև ստորագրվեց համաձայնագիր, որի շրջանակում բանկն ավելի քան 8 մլն դրամի աջակցություն է տրամադրում «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած երիտասարդների տնտեսական հզորացման» ծրագիրը Դիլիջանում կյանքի կոչելու նպատակով։

Ծրագիրն իրականացվում է «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի և «ՍՕՍ-Մանկական Գյուղեր»  հայկական բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ 

Ծրագրի նպատակն է բարելավել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տուժած և տարհանված երիտասարդների տնտեսական կարողությունները` որակյալ կրթության, վերապատրաստման,  մասնագիտական և ձեռնարկատիրական հմտությունների ձեռքբերման, ինչպես նաև բիզնես սկսելու նպատակով դրամաշնորհներ տրամադրելու և աշխատանք գտնելու հարցում աջակցելու միջոցով: