Երեխաների պաշտպանության միջազգային օրը Շիրակի մարզում
Երեխաների պաշտպանության միջազգային օր, նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում: Տոնն առաջին անգամ նշվել է 1950 թվականին։
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին հռչակագիրը վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են ՀՀ բոլոր մարզերում և Երևանում:
«ՍՕՍ Մանկական գյուղեր» ՀԲՀ-ի կողմից իրականացվող «Համակարգային խնդիրների վերհանում. աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին Ալբանիայում, Հայաստանում, Բելառուսում, Հյուսիսային Մակեդոնիայում և Ուկրաինայում» ծրագիրը, համագործակցելով Գյումրու համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության բաժնի հետ, հունիսի 1-ին տոնական և իրազեկման միջոցառումներ է իրականացրել Գյումրի քաղաքի գլխավոր հրապարակում և հրապարակին կից Աբովյան փողոցում:
Այդ օրը ծրագրի մասնակիցները, անձնակազմը և քաղաքի բնակիչները մասնակցել են տոնական միջոցառումներին և երեխաների իրավունքների մասին իրազեկվածության բարձրացման արշավին:
Օրակարգ
Միջոցառումը բաղկացած էր 3 մասից`
10:30-11:00 Երեխաների իրավունքների մասին իրազեկվածության բարձրացում
11։00-12։00 Ուրախ ժամանց երեխաների համար՝ թղթե և պղպջակների շոու, ակվագրիմ, մուլտհերոսներ, խաղավարներ
12:00-13:00 Տիկնիկային ներկայացում «Գտնված երազը»
Միջոցառմանը մասնակցել է ծրագրի 151 մասնակից։