Յուրաքանչյուր երեխա արժանի է սիրո և ջերմության
Հայաստանում հազարավոր երեխաներ և ընտանիքներ, ովքեր պայքարում են կյանքի դժվարությունների դեմ, հաճախ անտեսանելի են հասարակության համար: Ձեր ամսական կանոնավոր բաժանորդագրությունների շնորհիվ երեխաները կարող են մեծանալ արժանապատվորեն: Ձեր աջակցությունը նրանց պարգևում է ժպիտ և վերականգնում հավատը՝ ավելի լավ ապագա ունենալու հանդեպ։
Բռնեք Մեկ Ընտանիքի, Մեկ Երեխայի Ձեռքը
Ամրացրեք մեկ ընտանիք, լուսավորեք մեկ երեխայի ապագան այսօր: Դարձեք կանոնավոր նվիրատու և աջակցեք երեխաներին ամեն ամիս։
Մեր Նպատակը՝ Հասնել Աջակցության Կարիք Ունեցող Յուրաքանչյուր Երեխայի
Մեր նպատակն է կանգնել աջակցության կարիք ունեցող յուրաքանչյուր երեխայի կողքին: Այս նպատակին հասնելու համար մենք ունենք ձեր կարիքը: Ձեր նվիրատվության շնորհիվ մեր բոլոր ծրագրերում ներգրավված երեխաները, երիտասարդները և ընտանիքները հնարավորություն են ստանում շրջապատված լինել իրենց սիրելիներով՝ ստանալով միասնության և պատկանելութան զգացում:
Ամեն ամիս նրանք գիտեն, որ մենք իրենց կողքին ենք
Ոչ Մի Երեխա Չպետք է Միայնակ Լինի
Մենք բոլորս ինչ-որ մեկի կարիքն ունենք միշտ մեր կողքին լինելու, երեխաներն ամենից շատն ունեն դրա կարիքը: Ձեր կանոնավոր ամսական նվիրատվությունը ամուր և մշտական աջակցություն կլինի նրանց համար, ինչպես նաև մեր աշխատանքի շարունակականության համար:
Այս պահին «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստանը» օգնում է ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ երեխաների, սակայն դեռ ՀԱԶԱՐԱՎՈՐ երեխաներ աջակցության կարիք ունեն։
Ընտրեք բաժանորդագրության նաև այլ տեսակ, որն աջակցության կարիք ունեցող երեխաներին տալիս է երջանկության, կրթության և ծնողների հետ մեծանալու հնարավորություն։