Մեր գործընկերների կողմից
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն ստանձնել է երկարաժամկետ պարտավորություն` աջակցելու այն համայնքներին, որտեղ գործունեություն է ծավալում: Հայաստանում հիմնադրման առաջին իսկ օրերից մեր բանկը, համագործակցելով բարեգործական կազմակերպությունների հետ, իրականացնում է ծրագրեր` համայնքների կյանքում դրական ազդեցություն ունենալու և սոցիալապես անապահով խմբերին հույս պարգևելու նպատակով: Այս համատեքստում մենք արդեն մի քանի տարի է, ինչ համագործակցում ենք «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հետ, որը հանդիսանում է մեր կարևոր գործընկերներից մեկը։
Ուրախ եմ անդրադառնալ Հիմնադրամի հետ իրականացված ծրագրերի դրական ազդեցությանը և ուզում եմ հավատալ, որ մեր համատեղ ջանքերը նպաստել են համայնքի բնակիչների համար նոր հնարավորությունների ստեղծմանը և, հետևաբար, մեր երկրի կայուն զարգացմանը:

ՍՕՍ ընկեր դառնալն ավելին է, քան պարզապես ամսական նվիրատվություն կատարելը. այն հնարավորություն է հույս ու սեր նվիրելու աջակցության կարիք ունեցող երեխաներին: Ես ուրախ եմ «ՍՕՍ-Մանկական գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամին միանալու և մեր աջակցության կարիք ունեցող երեխաներին օգնելու հնարավորություն ունենալու համար:
Աշխարհագրական շրջանակ
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամին
Դուք պետք է իմանաք ՀՏՀ
-
Հիմնադրամը տրամադրում է սոցիալ-հոգեբանական, կրթական, իրավական, բժշկական, նյութական աջակցություն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, երիտասարդներին և իրենց ընտանիքներին, սակայն ֆինանսական աջակցության հնարավորություն հիմնադրամը չունի:
-
Հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է երկու ուղղություններով՝ այլընտրանքային խնամքի ծառայություններ և ընտանիքների ամրապնդման ծառայություն՝ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին:
-
Հիմնադրամի կողմից իրականացվող Ընտանիքների ամրապնդման ծրագրերում կարող են ընդգրկվել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները Կոտայքի, Տավուշի, Շիրակի մարզերում և Երևան համայնքում:
-
Մոր և մանկան կացարանը ժամանակավոր օթևան է առանց տանիքի մնացած կանանց և իրենց մանկահասակ երեխաների համար: Կացարանում մնալու ժամկետն է 6 ամիս, ևս 6 ամիս երկարաձգելու հնարավորությամբ: