Ինչո՞ւ է սա կարևոր
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխա արժանի է ընտանիքի ջերմ սիրուն և պաշտպանությանը։ Ցավոք, շատ երեխաների կյանքում ընտանիքը չի ապահովում նրանց զարգացման և անվտանգության համար անհրաժեշտ պայմանները։ Ձեր աջակցությամբ մենք կարող ենք ամրապնդել այսպիսի ընտանիքները, որպեսզի յուրաքանչյուր երեխա մեծանա սիրով լի և հոգատար միջավայրում։
Ինչպես կարող եք օգնել
Ձեր նվիրատվության շնորհիվ մենք կարող ենք ավելի շատ ընտանիքների տրամադրել խորհրդատվություն, ռեսուրսներ և անհրաժեշտ աջակցություն։ Ձեր աջակցությամբ կարող ենք օգնել, որ երեխաները մեծանան խաղաղ ընտանիքում և վստահություն զգան իրենց ապագայի հանդեպ։
Նվիրաբերեք այսօր
Դարձեք կյանքի դժվարին իրավիճակում հայտված երեխաների ընկերը՝ նպաստելով նրանց ընտանիքների ամրապնդմանը։ Ձեր նվիրատվությունն ուժ է տալիս ընտանիքներին ու փոխում երեխաների կյանքերը։ Դարձեք ՍՕՍ-ընկեր, նվիրաբերեք այսօր