Առցանց հանգանակությունների պրակտիկանտ
Ժամանակացույց.
Շաբաթական 4 օր
Օրական 4 ժամ
Ճկուն գրաֆիկ
Ունե՞ք մեծ հետաքրքրություն թվային մարքեթինգի նկատմամբ և ցանկանում եք իմանալ, թե ինչպես են նախագծվում և իրականացվում առցանց հանգանակությունների արդյունավետ արշավները։ Մեր անհատական հանգանակությունների բաժինը առաջարկում է 3-ամսյա պրակտիկա, հնարավորություն տալով ձեռք բերել իրական փորձ՝ սոցիալական մեդիայի, նվիրատուների հետ հաղորդակցության և արշավների պլանավորման աշխատանքներում:
Ի՞նչ եք անելու
- Կսովորեք առցանց հանգանակությունների և սոցիալական մեդիայի ներգրավման հիմունքները
- Կաջակցեք թվային դրամահավաքի թիմին գովազդային արշավների մշակման գործում
- Կօգնեք թվային նյութերի և տեսանելիության բովանդակության պատրաստմանը նվիրատուների հետ կապը պահելու համար
- Կնպաստեք թվային գրառումների և արշավների արդյունավետության մոնիթորինգին
- Կաջակցեք արշավի տեսանելիության բարձրացմանը՝ սոցիալական հարթակների համար լուսանկարներ և կարճ տեսանյութեր պատրաստելով
- Կօգնեք ապահովել թվային բրենդինգի համապատասխանությունը F2F գործունեության ընթացքում
- Կաշխատեք դրամահավաքի մասնագետների հետ՝ արշավի հաղորդագրությունները առցանց տարածելու համար
Տևողությունը՝ 3 ամիս
Ի՞նչ կստանաք.
- Գործնական փորձ թվային դրամահավաքի և ոչ առևտրային կազմակերպությունների հետ հաղորդակցման ոլորտում
- Ստեղծագործական հմտությունները թվային արշավում կիրառելու հնարավորություններ
- Հաջող ավարտից հետո մասնագիտական երաշխավորագիր
- Նշանակալի դեր ծնողական խնամքից զուրկ երեխաների աջակցության գործում:
Դիմի՛ր հիմա և դարձի՛ր փոփոխության մի մասը։ Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը [email protected] էլ․ հասցեին՝ նպատակ դաշտում նշելով Առցանց հանգանակությունների պրակտիկանտ
