Կամավորություն՝ Անհատական դրամահավաքի օգնական – պրակտիկանտ
Շաբաթական 4 օր
Օրական 4 ժամ
Ճկուն գրաֆիկ
Ցանկանու՞մ ես իրական ազդեցություն ունենալ և սովորել, թե ինչպես է աշխատում արդյունավետ դրամահավաքը ինչպես գրասենյակում, այնպես էլ դրսում։ Անհատական հանգանակությունների բաժինը առաջարկում է 3 ամսյա պրակտիկա՝ հնարավորություն տալով ձեռք բերել գործնական փորձ թե՛ նվիրատուների հետ աշխատանքի, թե՛ դրսում իրականացվող հանգանակությունների արշավների աջակցության ոլորտներում։
Պարտականությունները՝
Գրասենյակում՝
• Սովորել նվիրատուների ամբողջ ցիկլը և հասկանալ, թե ինչպես ենք ներգրավում և պահպանում պարբերաբար նվիրատվություն կատարողներին
• Աջակցել անհատական հանգանակությունների թիմին նվիրատուների համար նախատեսված նվերների և նյութերի պատրաստման գործընթացում
• Աջակցել նվիրատուների հաղորդակցությանը և դրամահավաքի ռազմավարությանը վերաբերող ադմինիստրատիվ աշխատանքներին
Դրսում՝
• Օգնել մեր դրամահավաքներին լոգիստիկ հարցերում՝ սեղանների, պաստառների տեղադրում
• Տրամադրել բուկլետները, թռուցիկներն ու գովազդային նյութերը
• Դառնալ դրսում գործող դրամահավաքի թիմի աջակցող մասնիկը
Տևողությունը՝ 3 ամիս
Ի՞նչ կստանաք․
• Գործնական փորձ թե՛ գրասենյակային դրամահավաքի ռազմավարության, թե՛ դրսում իրականացվող արշավների գործում
• Մասնագիտական երաշխավորագիր՝ պրակտիկան հաջող ավարտելու դեպքում
• Նշանակալի ներդրում երեխաների կյանքում, ովքեր զուրկ են ծնողական խնամքից
Դիմի՛ր հիմա և դարձի՛ր փոփոխության մի մասը։ Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը [email protected] էլ․ հասցեին
