Վերջնաժամկետ 04.12.2024
Երզնկյան 79
Կես դրույք

Պատվիրակ

Անհատական հանգանակությունների պատվիրակը պատասխանատու է բոլոր այն մարդկանց ներգրավման և խրախուսման գործընթացների համար, որի արդյունքում նրանք կարող են կամ կհամաձայնեն դառնալ «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի աջակիցներ՝ դառնալով հավատարիմ նվիրատուներ:



Պատվիրակ

Աշխատանքի նկարագիրը

Անհատական հանգանակությունների պատվիրակը (այսուհետ՝ Պատվիրակ) պատասխանատու է բոլոր այն մարդկանց ներգրավման և խրախուսման գործընթացների համար, որի արդյունքում նրանք կարող են կամ կհամաձայնեն դառնալ «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի (այսուհետ՝ «Հիմնադրամ») աջակիցներ՝ դառնալով հավատարիմ նվիրատուներ:

Անհատական հանգանակությունների պատվիրակը պատասխանատու է նոր հավատարիմ նվիրատուներ ներգրավելու համար, որոնք երկարաժամկետ հիմունքներով կաջակցեն Հիմնադրամին։

Անհատական հանգանակությունների պատվիրակը պատասխանատու է Հիմնադրամի ապրանքանիշի և ծրագրերի ներկայացման, ինչպես նաև իրազեկվածության բարձրացման համար։

Աշխատանքային պարտականությունները

  • Անմիջականորեն մոտենալ մարդկանց և խրախուսել երկարաժամկետ հիմունքներով դառնալու Հիմնադրամի հավատարիմ նվիրատուներ
  • Հստակ, ազնիվ և թափանցիկ հաղորդակցության միջոցով ապահովել շարունակական նվիրատվություններ
  • Հիմնադրամի համար գտնել նոր հավատարիմ նվիրատուներ
  • Գործել որպես Հիմնադրամի բոլոր ապրանքանիշների ներկայացուցիչ՝ ներկայացնելով Հիմնադրամը առավել պատշաճ ձևով և բարձրացնելով հանրության իրազեկվածությունը կազմակերպության և ծրագրերի վերաբերյալ
  • Ապահովել հստակ և պատշաճ հաղորդակցության Հիմնադրամի նվիրատուների հետ
  • Ապահովել բարենպաստ համագործակցություն անհատական հանգանակությունների թիմի և ծրագրի համակարգողի հետ

Պահանջվող որակավորումները

  • Միջնակարգ կրթություն, բարձրագույն կրթությունը կդիտարկվի առավելություն
  • Հայերեն լեզվի իմացություն, ռուսերենը և անգլերենը կդիտարկվեն առավելություն
  • Բանավոր հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ
  • Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն
  • Սթրեսակայունություն և լարված իրավիճակներում աշխատելու ունակություն

 

Պահանջվող թեկնածուի մակարդակը՝ կրտսեր

 

Հավելյալ ինֆորմացիա

Աշխատատեղին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել Ձեր ինքնակենսագրությունը [email protected] էլեկտրոնային հասցեին։
Էլեկտրոնային հասցեին ինքնակենսագրությունները ուղարկելիս, անհրաժեշտ է նամակի վերնագրում նշել պահանջվող պաշտոնի անվանումը՝  «Պատվիրակ»: Այն դիմորդները, ովքեր չեն պահպանի նամակագրության վերոնշված պահանջը, կարող են վտանգել իրենց թեկնածության հաշվի առնման հնարավորությունը:



Վերադառնալ այլ թափուր աշխատատեղերին