Նորություններ
-
Ֆրանսիայի Հանրապետության դեսպանի այցըՆորություններ22.04.2021Ֆրանսիայի Հանրապետության դեսպանի այցըԱպրիլի 21-ին Իջևան մասնաճյուղը հյուրընկալեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ժոնաթան Լաքոտին։ Այցի ընթացքում դեսպանը ծանոթացավ հիմնադրամի առաքելությանը և տեսլականին, իրականացվող ծրագրերին, տրամադրվող այլընտրանքային խնամքի առանձնահատկություններին, ինչպես նաև կատարեց շրջայց մանկական գյուղի տարածքով։ Շրջայցի ավարտին դեսպանն այցելեց երկու ՍՕՍ ընտանիքներ, որտեղ հնարավորություն ստացավ ծանոթանալու երեխաների առօրյային։ Երեխաներից մեկը դեսպանին նվիրեց իր ձեռքով պատրաստված հուշանվեր:Իմանալ ավելին
-
Համագործակցություն Զբաղվածության պետական գործակալության հետՆորություններ18.03.2021Համագործակցություն Զբաղվածության պետական գործակալության հետԶբաղվածության պետական գործակալության Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի և ՍՕՍ Մանկական Գյուղեր Հայաստանի համագործակցության և համատեղ ջանքերի շնորհիվ Տավուշի մարզի Սևքար համայնքի ընտանիքներից մեկին հաջողվել է իրականացնել անասնապահությամբ զբաղվելու վաղեմի երազանքը։ Հիմնադրամի Իջևանի Ընտանիքների ամրապնդում ծրագրի աջակցությամբ ընտանիքը ձեռք է բերել անհրաժեշտ շինանյութերը և նորոգել տնամերձ տարածքում գտնվող կիսակառույց անասնագոմի տանիքը։ Իսկ Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի ջանքերով ընտանիքին տրամադրվեց մեկ կով և համապատասխան կեր։Իմանալ ավելին
-
Համագործակցություն "ԱՄՔՈՐ Հայաստան" բարեգործական հիմնադրամի հետՆորություններ02.10.2020Համագործակցություն "ԱՄՔՈՐ Հայաստան" բարեգործական հիմնադրամի հետՈւսումնական տարվանն ընդառաջ՝ հիմնադրամը, համագործակցելով «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ, իրականացրեց «Երեխաների կրթական հնարավորությունների ընդլայնում COVID-19 շրջանում․ աջակցություն խոցելի ընտանիքներին» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում Երևանում, Տավուշի և Կոտայքի մարզերում բնակվող 795 դպրոցահասակ երեխա ստացավ գրենական պիտույքների փաթեթ։ Շնորհակալությու՜ն ԱՄՔՈՐ Հայաստանին համագործակցության և աջակցության համար։Իմանալ ավելին
-
Աջակցություն ԱԿԲԱ բանկի կողմիցՆորություններ06.07.2020Աջակցություն ԱԿԲԱ բանկի կողմիցԴժվար իրավիճակներում է, որ օգնության են հասնում լավագույն ընկերները։ ԱԿԲԱ Բանկի աջակցությամբ՝ մեր հիմնադրամի 350 խոցելի ընտանիք ստացավ մեկ ամսվա համար նախատեսված սննդի փաթեթներ։ Շնորհակալ ենք մեր ընկերոջը:Իմանալ ավելին
-
Այլընտրանքային խնամքի նոր ծառայությունների բացում ՍՕՍ Մանկական Գյուղ ԿոտայքումՆորություններ06.11.2019Այլընտրանքային խնամքի նոր ծառայությունների բացում ՍՕՍ Մանկական Գյուղ ԿոտայքումՀոկտեմբերի 30-ին ՍՕՍ Մանկական Գյուղ Կոտայքում տեղի ունեցավ այլընտրանքային խնամքի նոր ծառայությունների բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ նախագահի տիկինը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը, ՀՀ Կոտայքի մարզպետը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչը, Կոտայքի մարզի համայնքների ղեկավարները, ինչպես նաև ՍՕՍ Մանկական Գյուղեր Ֆրանսիայի պատվիրակությունը և ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպության ներկայացուցիչները։Իմանալ ավելին
-
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի այցը ՍՕՍ Մանկական Գյուղ ԿոտայքՆորություններ06.11.2019Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի այցը ՍՕՍ Մանկական Գյուղ Կոտայք2019 թ․-ի նոյեմբերի 6-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար պարոն Զարեհ Սինանյանն այցելեց «ՍՕՍ Մանկական գյուղեր» ՀԲՀ Կոտայք մասնաճյուղ։Իմանալ ավելին
-
ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի պատվիրակության այցելությունՆորություններ13.05.2019ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի պատվիրակության այցելություն2019 թ․ մայիսի 10-ին "ՍՕՍ-Մանկական Գյուղեր" հայկական բարեգործական հիմնադրամը՝ ՍՕՍ Մանկական Գյուղ Կոտայքում հյուրընկալեց ՀՀ Ազգային Ժողովի Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի պատվիրակությանը։ Այցելության ընթացքում պատվավոր հյուրերը ծանոթացան հիմնադրամի ծրագրերին՝ մասնավորապես, Մանկական Գյուղերում իրականցվող երեխաների այլընտրանքային խնամքին, ընտանիքների ամրապնդման ծրագրին, այցելեցին Գյուղի ընտանեկան տներից մեկը և Սոցիալական կենտրոնը, ինչպես նաև քննարկեցին մանկալքության հիմնական պատճառները Հայաստանում և այլ տարբեր հարցեր։Իմանալ ավելին
-
Սոցիալական կենտրոնի բացումՆորություններ19.10.2018Սոցիալական կենտրոնի բացումԱրդեն մի քանի շաբաթ է, ինչ Կոտայքի մարզի Ընտանիքների ամրապնդման ծրագրի Սոցիալական կենտրոնը իր հյուրընկալ դռներն է բացել համայնքի համար: Բացման արարողությանը ներկա էին գտնվել ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ, հյուրեր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Կոտայքի մարզպետարանից, Կոտայքի մարզի բոլոր 12 համայնքներից, որտեղ մանկալքության կանխարգելման նպատակով իրականացվում են բազմապրոֆիլային ծառայություններ Ընտանիքների ամրապնդման ծրագրի շրջանակներում։Իմանալ ավելին