Հայաստանում Իսպանիայի դեսպանատան կազմակերպած և «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ թենիսի մրցաշարն ունի առանձնահատուկ նպատակ: Ձեր ներկայությունը մրցաշարին որպես հանդիսատես ցույց է տալիս ոչ միայն ձեր սերը թենիսի հանդեպ, այլ նաև ազնիվ գործի հանդեպ ձեր նվիրվածությունը:
Ամեն մի գնված տոմս հենասյուն է ՍՕՍ Հայաստանի խնամակալության տակ գտնվող յուրաքանչյուր երեխայի կրթության հիմնարար իրավունքը պահպանելու հարցում։
Ինչու՞ Գնել Թենիսի Խաղի Տոմսերը
- Մրցաշար Հայաստանում դեսպանատների, միջազգային կազմակերպությունների և ձեռնարկություններ միջև. եկեք տեսնելու դեսպանների, դիվանագետների և գործարարների միջև թենիսի մրցախաղը:
- Աջակցություն բարի գործին. ձեր գնած տոմսերը միայն հաճելի ժամանցի համար չէ, այն նաև բարեգործություն է աջակցության կարիք ունեցող երեխաների համար: Գնված յուրաքանչյուր տոմս օգնում է փոփոխություններ մտցնել այդ երեխաների կյանքում՝ նրանց տրամադրելով կրթական բազում հնարավորություններ:
- Տոմսերի խաղարկություն․ գնված յուրաքանչյուր տոմս ունի անհատական համար, որով դուք կարող եք մասնակցել մրացաշարի վերջում կայանալիք մրցանակաբաշխությանը։
- Տոմսի ոչ ֆիքսված արժեք. այս մրցաշարի տոմսերի համար ֆիքսված գին չկա․ դուք կարող եք ձեռք բերել տոմսը՝ նվիրաբերելով ձեզ հարմար գումարը։
Ե՞րբ և Որտե՞ղ է Տեղի Ունենալու Մրցաշարը
Վայրը՝ Incourt Tennis Club (Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1)
Օրը՝ հունիսի 2
Ժամը՝ 10:00-18:00
Ինչպե՞ս ենք Մենք Օգնում Աջակցության Կարիք Ունեցող Երեխաներին
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստանը» ավելի քան 30 տարի հոգում է կարիքավոր երեխաների մասին։ Բայց ձեր աջակցությամբ մենք կարող ենք ավելին անել: Եկեք միասին ստեղծենք ավելի պայծառ ապագա այս երեխաների համար՝ նրանց ավելի լավ կրթություն տրամադրելով։
Ձեր նվիրատվությունը՝ այս անգամ տոմս գնելու տեսքով, կարևոր է ՍՕՍ Հայաստանի խնամքի տակ գտնվող երեխաների կրթական կարիքների հոգմանը՝ ստեղծելով ապահով միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է էլ ավելի զարգանալ և կրթվել:
Նշում. Խնդրում ենք չմոռանալ ներկայանալիս ձեզ հետ ունենալ մասնակցության տոմսը, որը կուղարկվի ձեր էլ․ հասցեին նվիրատվությունը/տոմսի գնումը կատարելուց հետո։