Պրն. Աշոտ Եսայանը մասնագիտությամբ իրավաբան է և բարձր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ կառավարությունում, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության կառույցներում: Աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունում որպես նախարար (1990-1995) և փոխնախարար (1996-1997, 2000-2005), նա ներգրավված է եղել աղքատության նվազեցմանն, մարդու իրավունքներին, ինչպես նաև մարդասիրական այլ խնդիրներին առնչվող պետական ծրագրերում: Պրն. Եսայանն հանդես է եկել որպես ազգային փորձագետ Մարդկային զարգացման ազգային զեկույցում (ՄԶԱԶ)՝ գենդերային հավասարության օրենքի նախագծի մշակման, ինչպես նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամում (ՄԱԲՀ)՝ գենդերային բռնության օրենքի մշակման գործընթացներում: 2006-2007թթ. նա հանդես է եկել ՄԱԿ-ի Մանկական զարգացման հիմնադրամում որպես երեխաների աշխատանքի իրավունքի հարցերով ազգային փորձագետ, իսկ 2006-2009թթ.՝ դասավանդել է Երևանի պետական համալսարանում: 2008թ․-ից առ այսօր պրն․ Եսայանը դասավանդում Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, իսկ 2014 թ․-ից աշխատում է որպես ՀՀ գլխավոր դատախազի օգնական։ Պրն. Եսայանը 1997թ.-ից հանդիսանում է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Պրն. Սևակ Ավագյանը մասնագիտությամբ բժիշկ է, ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: 2000թ.-ից սկսած նա աշխատում է որպես Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, ինչպես նաև հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի բժշկագիտության հանձնախմբի անդամ: 1997 թ․-ից պրն.Ավագյանը Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոնի գործադիր տնօրենն է: Անցյալում նա զբաղեցրել է առանցքային պաշտոններ բժշկության բնագավառում, աշխատել է որպես ՀՀ առողջապահության փոխնախարար (1999-2000 թթ․), ինչպես նաև Սուրբ Ներսես ՄԵծ բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն (2004-2011 թթ․): Պրն. Ավագյանը 2012թ.-ից հանդիսանում է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ:
Պրն. Զ. Սեդլարը ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպության` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի տարածաշրջանային տնօրենն է: Նա Զագրեբի (Խորվաթիա) համալսարանի շրջանավարտ է և սոցիալական մանկավարժության մասնագետ: Մինչ ՍՕՍ Մանկական Գյուղերում իր գործունեությունն սկսելը 1992թ.-ին, պրն. Սեդլարը Խորվաթիայում աշխատել է երեխաների պաշտպանության տարբեր հաստատություններում: Որպես ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն, նա պատասխանատու է կառավարման և առաջնորդության, ռազմավարության, պանավորման և մշտադիտարկման, ճգնաժամային կառավարման, արտաքին և ազգային հոգաբարձուների խորհուրդներում ներկայացուցչության և այլ հարցերի համար։ 2009թ.-ին պրն. Սեդլարը պարգևատրվեց ՙԱլտինսարինի մեդալով՚, որը հանդիսանում է Ղազախստանի Հանրապետության կրթության նախարարության կողմից տրվող ամենաբարձր պետական պարգևը: Պրն. Սեդլարը 2005թ.-ից հանդիսանում է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ:
Տիկին Էլա Յանչուրը ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպության` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի տարածաշրջանային տնօրենի տեղակալն է: Նրա մասնագիտական կրթությունը ներառում է ռոմանագերմանական բանասիրություն և մարկեթինգ: Տիկին Յանչուրը Վարշավայի տնտեսագիտության դպրոցի շրջանավարտ է: Նախքան միանալը ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպության 2000թ.-ին, տիկին Յանչուրը Լեհաստանում զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ: Նա նաև վարել է դասընթացներ և խորհրդատվություններ է իրականացրել կրթության բնագավառում: 2000-2010թթ. տիկին Յանչուրն աշխատել է որպես ՍՕՍ Մանկական Գյուղեր Լեհաստանի Ազգային տնօրեն և հասցրել է կազմակերպությունը ֆինանսական կայունության մակարդակի: 2010-2012թթ. նա եղել է ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպության Ռուսաստանի ծրագրի տնօրեն: Ելա Յանչուրը 2013թ.-ից հանդիսանում է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ:
Հաշիվ N` 1570001173803300
Արժույթ՝ AMD
Հաշվի տիպ՝ Հաշվարկային հաշիվ
Անվանում՝ «ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ Donation