Հոգեկան առողջություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սահմանում է հոգեկան առողջությունը որպես «անձի հոգեբանական բարեկեցության վիճակ, որում նա կարողանում է հաղթահարել առօրյա սթրեսները, իրացնել իր անձնային ներուժը, արդյունավետորեն սովորել և աշխատել, ինչպես նաև ներդրում ունենալ իր համայնքում։ Այն առողջության և բարեկեցության անբաժանելի բաղադրիչն է, որը ընկած է որոշումներ կայացնելու, հարաբերություններ կառուցելու և աշխարհը ձևավորելու մեր անհատական և հավաքական կարողությունների հիմքում:
Հոգեկան առողջությունը մարդու հիմնարար իրավունքն է։ Հոգեկան առողջությունը չի սահմանափակվում հոգեկան խանգարումների բացակայությամբ։ Այն կարելի է հասկանալ որպես շարունակականություն, որը կարող է տարբեր լինել յուրաքանչյուրի համար և կարող է փոխվել ժամանակի ընթացքում: