Աշխատավարձի մի մասի նվիրատվություն

Աշխատավարձի նվիրատվությունը շատ հարմար և արդյունավետ միջոց է մեր ընկերների/դոնորների համար՝ աջակցելու ՍՕՍ-ի երեխաներին՝ յուրաքանչյուր ամիս իրենց աշխատավարձից հանելով ընտրված գումարը/մասնաբաժինը և այն պարբերաբար և ավտոմատ կերպով փոխանցելով Հայաստանի ՍՕՍ Մանկական գյուղերին որպես նվիրատվություն:

Ձեր աշխատավարձը Ձեր նեդրած ջանքերի և քրտնաջան աշխատանքի գնահատականն ու երախտագիտությունն է։ Եվ այսօր Դուք կարող եք բազմապատկել Ձեր աշխատանքի ներդրումներն ու երջանկությունը՝ ամեն ամիս մի երեխայի ժպիտ պարգևելով։ Ձեր աշխատավարձի մի փոքր մասը հատկացրե՛ք այն երեխաներին, ովքեր կորցրել են ծնողական խնամքը կամ այն կորցնելու վտանգի տակ են և ունեն բոլորիս աջակցության կարիքը:

Հետևե՛ք ներքոնշյալ քայլերին․

Եթե ցանկանում եք Ձեր աշխատավարձի մի մասը հատկացնել օգնության կարիք ունեցող հայ երեխաների աջակցությանը, պարզապես սեղմե՛ք ներքևի կապույտ կոճակին։ Լրացրե՛ք Ձեր տվյալները ձևաթղթում և համոզվե՛ք, որ նշել եք Ձեր ընկերության անվանումը, որտեղ այժմ աշխատում եք։

- Սեղմեք ներքևում գտնվող կապույտ կոճակի վրա (Նվիրաբերում Աշխատավարձից):

- Լրացրե՛ք Ձեր տվյալները ձևաթղթում

- Համոզվե՛ք, որ նշել եք Ձեր ընկերության անվանումը, որտեղ այժմ աշխատում եք։

 

Այլ տարբերակ․

Կարող եք նաև Ձեր աշխատավարձի մի մասը հատկացնել հայ երեխաների աջակցությանը՝ ներբեռնելով և տպելով ստորև ներկայացված ձևաթուղթը (Հայտարարագիրը)։ Լրացրե՛ք պահանջվող տեղեկատվությունը և ստորագրե՛ք այն։ Ձևաթուղթը ներկայացրե՛ք Ձեր ընկերության ֆինանսական/հաշվապահական բաժին՝ նշելով Ձեր աշխատավարձի ավտոմատ նվազեցման վերաբերյալ Ձեր համաձայնությունը (գումարի չափը որոշում եք Դուք)։

Ձեր նշված գումարը կփոխանցվի «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստանի» բանկային հաշվեհամարին։

Խնդրում ենք համոզվել, որ մեզ ուղարկել եք լրացված ձևաթղթի պատճենը (մեր էլ․ հասցեին)։

(Հայտարարագիր)



Նվիրաբերել հիմա

Want to participate? Write us!

Պարտադիր դաշտեր
Պարտադիր դաշտեր wrong email
Պարտադիր դաշտ
Պարտադիր դաշտեր