17.10.2025
Մրցույթ խմբային և անհատական հոգեբանական և/կամ մասնագիտական սուպերվիզիա ծրագրի աշխատողների և խնամատար ընտանիքների համար
«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը «Ընտանիքում ապրելու իրավունք II. Խնամատարության և համայնքահեն ծառայությունների հասանելիության, մատչելիության և որակի բարելավում Ալբանիայում, Հայաստանում, Բելառուսում, Հյուսիսային Մակեդոնիայում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակներում հայտարարում է մրցույթ ծրագրի աշխատողների և խնամատար ընտանիքների համար խմբային և անհատական հոգեբանական և/կամ մասնագիտական սուպերվիզիայի իրականցման համար:
Ծառայության տեխնիկական նկարագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Խնդրում ենք գնառաջարկը ներկայացնել ՀՀ դրամով՝ ներառյալ բոլոր հարկերը, և ուղարկել «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև սույն թվականի հոկտեմբերի 31-ը։
