Սոցիալական մեդիա-մարքեթինգային գործակալության ընտրություն՝ ՀՀ-ում խնամատարության վերաբերյալ հանրային ընկալումների ուսումնասիրության և իրազեկման քարոզարշավի ռազմավարության մշակման համար
13.01.2026

Սոցիալական մեդիա-մարքեթինգային գործակալության ընտրություն՝ ՀՀ-ում խնամատարության վերաբերյալ հանրային ընկալումների ուսումնասիրության և իրազեկման քարոզարշավի ռազմավարության մշակման համար

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի կողմից «Ընտանիքում ապրելու իրավունք II․ խնամատարության և համայնքահեն ծառայությունների հասանելիության, մատչելիության և որակի բարելավում Ալբանիայում, Հայաստանում, Բելառուսում, Հյուսիսային Մակեդոնիայում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հանրային իրազեկման լայնածավալ քարոզարշավ՝ նպատակ ունենալով բարձրացնել հանրային իրազեկվածությունն ու խթանել քաղաքացիների ներգրավվածությունը խնամատարության գործում։

Որպեսզի արշավը լինի արդյունքահեն և հասցեական նախատեսվում է ներգրավել սոցիալական մեդիա-մարքեթինգի գործակալություն, որը

1․ կիրականացնի խնամատարության վերաբերյալ հանրային կարծիքի լայնածավալ ուսումնասիրություն և

2․ կհամագործակցի «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի և համապատասխան պետական գործընկերների հետ՝ մշակելու իրազեկման արշավի ռազմավարություն և գործողությունների պլան։

Մրցույթի մանրամասները` այստեղ

Դիմելու վերջնաժամկետը` ս․թ․ հունվարի 24-ը ներառյալ։ Նշված ժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվելու։