Հոգեկան առողջությունը շքեղություն չէ, այլ հիմնարար իրավունք
06.10.2025

Հոգեկան առողջությունը շքեղություն չէ, այլ հիմնարար իրավունք

Հայաստանում ծնողական խնամքը կորցրած երեխաների տրավման հաղթահարելու առաջին ու ամենաարդյունավետ քայլը նրանց ընտանիք պարգևելն է։ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը օգոստոսի 10-ը նշել է որպես հոգեկան առողջության օր՝ ի հուշ նրան, որ հուզական առողջությունը ֆիզիկական առողթության պես կարևոր է։ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի համար այս օրը կարևոր մի իրականություն է ցույց տալիս․ երբ երեխաները իրենց ընտանիքներն են կորցնում, հոգեկան խորը սպիներ են կրում՝ հաճախ վնասահետևանքաային սթրեսային խանգարման (ՅՎԼԽ) տեսքով։

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի համար այս օրը կարևոր մի իրականություն է ցույց տալիս․ երբ երեխաները իրենց ընտանիքներն են կորցնում, հոգեկան խորը սպիներ են կրում՝ հաճախ վնասահետևանքաային սթրեսային խանգարման (ՅՎԼԽ) տեսքով։ Բուժման ճանապարհը լինում է ո՛չ միայն մասնագետից, ա՛յլ նաև ջերմ ու կայուն ընտանիքից՝ որի հետ երեխան կկարողանա հավատքը վերականգնել, հոգեպես ապաքինվել ու անվտանգ շրջակայքում մեծանալ։ Մենք՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ն, վկա ենք այդպիսի դեպքերին․

 

վառ օրինակ է՝ Արամի պատմությունը, ով ընտանեկան ջերմության օգնությամբ հաղթահարեց կյանքի խոչընդոտները։ Եվ սա ևս մեկ ապացույց, որ  խնամքն ու բարենպաստ շրջակայքը երեխայի ապագայի վրա դրական ազդեցություն են թողնում։ Ընտանեկան  խնամք ապահովվելով և ծանր վիճակում գտնվող ընտանիքների միասնությունը պահելով մեր՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի, նպատակն է՝ նվազեցնել երեխաների կախվածությունը ինստիտուցիոնալ խնամքից։ Այս միջամտումները ո՛չ միայն երեխաների անվտանգությունը, այլ նաև նրանց առողջ հոգեվիճակը ապահովվելու համար են։

 

Մեր նպատակին միանում  են ինչպես Հայաստանից  նվիրատուներ, կողմնակիցներ ու մասնակիցներ, այնպես էլ արտասահմանից  օրինակ՝ Միացյալ Նահանգներից։ Բոլորս միասին հավատում ենք, որ այսօր երեխաներին պաշտպանելը նպաստում է վաղվա՝ ավելի բարելավված հասարակության ստեղծմանը։ Հոգեպես առողջ, սիրված և կրթված երեխան պատասխանատու ու գործունյա քաղաքացի է դառնում՝ բարելավելով ընտանիքներ, համայնքներ ու երկրներ։ Միացե՛ք մեր ընտանիքին։ Մեզ օգնե՛ք տուն, խնամք ու հույս տալ երեխաներին։ Ժամանակն է սկսել գործել։