.jpg?token=3fc5dd512032a961d6feb53070de81ff)
Կառուցման Աշխատանքների Մրցույթ
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը բոլոր իրավասու շինարարական ընկերություններին հրավիրում է մասնակցելու՝ Սոցիալական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքների համար հայտարարվող միցույթին:
Ծրագրի շրջանակներում ընդգրկված շինարարական հրապարակը գտնվում է Կոտայքի մարզ, Ակունք գյուղ, Կոտայք, Հերման Գմայների փողոց 1 հասցեում։
Մրցութային փաթեթը կարող է ձեռք բերվել սույն թվականի հունիսի 13-ից մինչև 20-ը ներառյալ՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Ազգային գրասենյակից (ՀՀ, 0033, Երևան, Երզնկյան փող., 79 շենք, ժամը 9:30-ից մինչև 17:00՝ բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի): Ցանկության դեպքում, կարող եք ստանալ նաև փաթեթի էլեկտրոնային տարբերակը, ինչպես նաև ներբեռնել այն հետևյալ հղումով։
Ձեր առաջարկը պետք է ներկայացվի մինչև 2025 թ. Հունիսի 23-ը ներառյալ, ժամը 16։00։ Նշված ժամկետից ուշ ներկայացված բոլոր առաջարկները կմերժվեն։
Տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով. + 374 60 533355: