Մրցույթ Ֆիլմ արտադրության համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ն, «Ուժեղ ընտանիքներ և համայնքներ՝ Տավուշի մարզում երեխաների զարգացման համար» ծրագրի շրջանակում, հրավիրում է իրավասու կազմակերպություններին` 5-7 րոպե տևողությամբ վավերագրական տեսահոլովակի նկարահանման համար: Բոլոր հետաքրքրված դիմորդներին հրավիրում ենք ներկայացնելու իրենց գնային առաջարկները` համաձայն տեխնիկական առաջադրանքի: Վավերագրական տեսահոլովակը լինելու է հայերեն լեզվով, անգլերեն ենթագրերով` ծրագրի ձեռքբերումների մասին:
Նշում. խնդրում ենք ուշադիր ծանոթանալ աշխատանքի ծավալին և ստորև ներկայացված ծրագրի նկարագրությանը:
Ընտրությունը կկատարվի և պայմանագիր կկնքվի տեխնիկապես առավելագույն համապատասխանություն ունեցող առաջարկ և գին ներկայացրած Ընկերության հետ` «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի ապրանքների և ծառայությունների ձեռքբերումների ընթացակարգերին համապատասխան:
Գնային առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]
Վերջնաժամկետ` 2024 թվականի փետրվրաի 29-ին` ժամը 18:00-ին: