Հրավեր վերանորոգման աշխատանքների նախահաշիվ-ծավալաթերթի ներկայացնելու համար
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը բոլոր իրավասու շինարարական ընկերություններին հրավիրում է ներկայացնելու՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Եսայան փողոց 34ա հասցեում գտնվող անշարժ գույքին կից 117 ք.մ մակերեսով տարածքի վերանորոգման աշխատանքների նախահաշիվ-ծավալաթերթ, որը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով:
Ծրագրի շրջանակներում ընդգրկված շինարարական հրապարակը գտնվում է Շիրակի մարզ, ք. Գյումրի, Եսայան փողոց 34ա հասցեում:
Ստորագրված և կնքված նախահաշիվ-ծավալաթերթը, ինչպես նաև կազմակերպության գրանցման վկայականը (ՍՊԸ, ԱՁ), տնօրենի անձնագրի պատճենը և կոնտակտային անձի տվյալները կարող եք ներկայացնել թղթային (ք․ Երևան, Երզնկյան փող., 79 շենք, ժամը 9:30-ից մինչև 17:00՝ բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի) կամ էլեկտրոնային տարբերակով ([email protected] էլեկտրոնային փոստով) մինչև սույն թվականի սեպտեմբերի 13-ը՝ ժամը 18։00: Նշված ժամկետից ուշ ներկայացված փաստաթղթերը չեն դիտարկվելու։
Տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ + 374 60 533355: