"Երևան" մասնաճյուղի բացում
Միջոցառմանը ներկա էին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը, Զբաղվածության պետական գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Սիմոնյանը, Միասնական սոցիալական ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն տարածքային կենտրոնի տնօրեն Աննա Սաղաթելյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության գլխավոր մասնագետներ Տաթևիկ Ավետիսյանը և Սոնա Հարությունյանը:
Բացման խոսքով հանդես եկավ հիմնադրամի Ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը՝ անդրադառնալով մասնաճյուղի բացման գաղափարին և օրվա հրամայականին․ մանկալքության կանխարգելմանը ընտանիքների ամրապնդման ծրագրերի միջոցով։ Նա հատուկ շնորհակալություն հայտնեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին՝ մասնաճյուղին գրասենյակային տարածք հատկացնելու համար: Ելույթներ ունեցան նաև «Երևան» մասնաճյուղի տնօրեն Հ. Դարբինյանը, Ընտանիքների ամրապնդման ծրագրի ազգային խորհրդատու Ս. Բադեյանը, Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր Ընտանիքների ամրապնդման ծրագրերի համակարգողներ Ա. Իսրայելյանը և Մ. Ստեփանյանը, Տնտեսական կայունացման և զարգացման ծրագրի համակարգող Ա. Տեր-Հովհաննիսյանը, Ճգնաժամային ծրագրերի համակարգող Ա. Ավետիսյանը: