«Ազնավուր» հիմնադրամի գլխավոր հովանավորությամբ մենք ուրախ ենք կազմակերպել վազքի բարեգործական օր, որը ուղղված է միավորելու մեր համայնքի երեխաներին և տոնելու Շառլ Ազնավուրի 100-ամյակը:
Միջոցառման մանրամասները
- Ամսաթիվ՝ հունիսի 15, ժամը 9:00-13:00
- Գլխավոր հովանավոր՝ «Ազնավուր» հիմնադրամ
- Վազի Օրվա Մասնակիցներ՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստան» ԲՀ-ի շահառու երեխաներ Այլընտրանքային խնամքի և Ընտանիքների Ամրապնդման ծրագրերից և այլ շահառուներ, հիմնադրամի ՍՕՍ-Ընկերների երեխաները և Գավառի մանկատան երեխաները
- Մուտքավճար՝ 2000 դրամ մեկ երեխայի համար (ամբողջ հասույթը ուղղվելու է Հայաստանում աջակցության կարիք ունեցող երեխաների կենսական կարիքները հոգալուն)
Ինչպես Մասնակցել
Վազքի օրվան միանալու համար, խնդրում ենք, յուրաքանչյուր մասնակից երեխայի համար նվիրաբերել 2000 դրամ։ Ձեր նվիրատվությունը կատարելիս անհրաժեշտ է ներառել վազող երեխայի անունը «Հաղորդագրություն» դաշտում:
Կարևոր է իմանալ
Վազքի Երեք Շրջան
- Յուրաքանչյուր շրջանի երկարությունը 330 մետր է՝ վազքի ամբողջ տարածությունը դարձնելով 1 կմ
- Յուրաքանչյուր փուլ ավարտելուց հետո երեխաները կստանան գունավոր կպչուն ժապավեններ՝ նշելու իրենց առաջընթացը
- Երեխային տրված վերջնական կապույտ ժապավենը նշանակում է բոլոր երեք փուլերի հաջողակ ավարտը և երեխաներին տալիս հնարավորություն ստանալու հատուկ նվերներ և օգտվելու զբոսայգու բոլոր ատրակցիոններից և զվարճանքի այլ հնարավորություններից ԱՆՎՃԱՐ
Ինչու՞ մասնակցել
- Աջակցություն արժանի գործին. միջոցառման ողջ հասույթը ուղղվելու է Հայաստանում աջակցության կարիք ունեցող երեխաներին աջակցելուն՝ տրամադրելով նրանց հնարավորություններ ավելի լավ ապագայի համար
- Հաճելի ժամանակ և պարգևներ. երեխաները ոչ միայն կվայելեն վազքուղին, այլ նաև կլսեն այլ երեխաների երաժշտական կատարումները, ինչպես նաև հնարավորություն կունենան ստանալ նվերներ և վայելել զբոսայգու և այլ զվարճանքներից ԱՆՎՃԱՐ
Միացե՛ք մեզ. Դարձեք այս յուրահատուկ օրվա մի մասը և օգնե՛ք մեզ ժպիտներ հաղորդել երեխաներին: Ձեր մասնակցությունը և նվիրատվությունները էական ազդեցություն կունենա Հայաստանում բազմաթիվ երեխաների կյանքի վրա:
Գրանցվեք հիմա. Ապահովեք ձեր երեխայի տեղը Վազքի Բարեգործական վազքի օրվա համար՝ կատարելով ձեր նվիրատվությունն այսօր:
Կարևոր նշում. վազքին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել յուրաքանչյուր երեխայի մասնակցության տոսմը։
Տոմսերն ուղարկվելու են Ձեր էլ․ հասցեին նվիրատվությունն անելուց հետո։