Երեխաների պաշտպանության ոլորտի մասնագետների համար առցանց ուսուցման հարթակի մշակում ՀՀ ԱՍՀՆ կամ դրա ենթակա կառույցի պաշտոնական կայքում
«Ընտանիքում ապրելու իրավունք II․ խնամատարության և համայնքահեն ծառայությունների հասանելիության, մատչելիության և որակի բարելավում Ալբանիայում, Հայաստանում, Բելառուսում, Հյուսիսային Մակեդոնիայում և Ուկրաինայում» տարածաշրջանային ծրագիրը նպատակ ունի ամրապնդել երեխաների պաշտպանության ազգային համակարգը՝ բարելավելով խնամատարության և համայնքահեն ծառայությունների որակը, հասանելիությունն ու կայունությունը։ Ծրագրի շրջանակում Հայաստանը առաջնահերթություն է սահմանում երեխաների պաշտպանության ոլորտում գործող մասնագետների համար միասնական, հասանելի և բարձր որակի պատրաստվածության մեխանիզմների ձևավորումը՝ ինչպես ազգային, այնպես էլ մարզային մակարդակներում։
Այս նպատակին աջակցելու համար կիրականացվի երեխաների պաշտպանության մասնագետների համար համապարփակ առցանց ուսուցման հարթակի մշակում։ Այն կծառայի որպես միասնական թվային հարթակ՝ էլեկտրոնային ուսուցման, մասնագիտական զարգացման և գիտելիքի համակարգված կառավարման համար՝ ապահովելով հավասար հնարավորություններ նաև հեռավոր և դժվար հասանելիություն ունեցող համայնքների մասնագետների համար։
Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
