Շահերի պաշտպանություն
Շահերի պաշտպանության ուղղված աշխատանքների հիմքում ընկած է երեխաների և երիտասարդների ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը:
Երեխաների պաշտպանության ոլորտում գործող պետական, հասարակական և գործընկեր միջազգային կազմակերպությունների հետ համատեղ օգնում ենք կառուցել կայուն ապագա բոլոր երեխաների և երիտասարդների համար: Այս ամենը դնում ենք գործողությունների հիմքում` գիտակցելով, որ յուրաքանչյուր երեխա և երիտասարդ իրավունք ունի ընդգրկվելու կայուն զարգացումն իրականություն դարձնելու ջանքերում: Հիմնադրամն ընդգրկված է մի շարք աշխատանքային խմբերում, մասնավորապես՝ Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի անդամ կազմակերպություն է, Երեխաների պաշտպանության ցանցի խորհրդի անդամ և այլն:
Հիմնադրամի կողմից շահերի պաշտպանության ուղղված աշխատանքներ են իրականացվում նաև երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումների գործընթացում:
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող շահերի պաշտպանության ուղղված աշխատանքները համահունչ են Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային և հիմնված են Երեխաների այլընտրանքային խնամքի ուղեցույցում նշված սկզբունքների վրա: