13.05.2019
ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի պատվիրակության այցելություն
2019 թ․ մայիսի 10-ին "ՍՕՍ-Մանկական Գյուղեր" հայկական բարեգործական հիմնադրամը՝ ՍՕՍ Մանկական Գյուղ Կոտայքում հյուրընկալեց ՀՀ Ազգային Ժողովի Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի պատվիրակությանը։ Այցելության ընթացքում պատվավոր հյուրերը ծանոթացան հիմնադրամի ծրագրերին՝ մասնավորապես, Մանկական Գյուղերում իրականցվող երեխաների այլընտրանքային խնամքին, ընտանիքների ամրապնդման ծրագրին, այցելեցին Գյուղի ընտանեկան տներից մեկը և Սոցիալական կենտրոնը, ինչպես նաև քննարկեցին մանկալքության հիմնական պատճառները Հայաստանում և այլ տարբեր հարցեր։
