«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը կնքեցին համագործակցության համաձայնագիր
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի կողմից 2019 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը իրականացվում է «Սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրումը Երևանում» ծրագիրը, որի նպատակն է նպաստել պատերազմի հետևանքով Սիրիայից ներգաղթած, Երևան քաղաքի վարչական շրջաններում ապրող խոցելի սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը հասարակության մեջ։ Ծրագրի անմիջական թիրախային խումբը բաղկացած է սիրիահայ թվով 400 խոցելի ընտանիքներից: Ծրագիրն ուղղված է բարելավելու շահառու ընտանիքների սոցիալ-հոգեբանական վիճակը, զարգացնելու սիրիահայ ընտանիքների անդամների աշխատունակության հմտությունները, բարելավելու սիրիահայ երեխաների կրթության մակարդակը և ապահովելու նրանց ինտեգրումը հայկական կրթական համակարգում, իրազեկելու սիրիահայ ընտանիքներին իրենց սոցիալ-տնտեսական իրավունքների վերաբերյալ և ամրապնդելու պետական մարմինների ու տեղական հասարակական կառույցների խոցելի խմբերի հետ աշխատելու հմտությունները:
Նպատակ ունենալով առավել դյուրին դարձնել ծրագրի մասնակիցների համար տնտեսական գործունեությունը և առավել արդյունավետ դարձնել բարձրորակ կրթության և խնամքի միջոցով երեխաների ինտեգրմանն աջակցման գործընթացը՝ հիմնադրամը ծրագրի շրջանակներում հիմնել է ցերեկային խնամքի կենտրոն` երկու խմբով` ընդհանուր 50 երեխաների համար. (նախադպրոցական տարիքի 3-6 տարեկան թվով 20 երեխաների և դպրոցական տարիքի 7-11 տարեկան թվով 30 երեխաների համար)։
