Մեր մասին

Մեր մասին

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների խնամքը՝ ընտանիքին մոտ պայմաններում: Ելնելով դրանից հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է երկու ուղղություններով՝ այլընտրանքային խնամքի ծառայություններ, ինչպես նաև ընտանիքների ամրապնդման ծառայություն՝ սոցիալական ծանր վիճակում գտնվող, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։
Ստորև ծանոթացեք մեր ամենագլխավոր փոփոխություններին ըստ տարեթվերի:
  • 2021

    Բացվեց «Երևան» մասնաճյուղը:

    Այժմ - «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը գործունեություն է իրականացնում ՀՀ Կոտայքի, Տավուշի և Շիրակի մարզերում, Երևան քաղաքում՝ երեխաների շուրջօրյա խնամքի (կարճաժամկետ և երկարաժամկետ), Մոր և Մանկան կացարանի, ընտանիքների ամրապնդման ծրագրերի, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման ծրագրերի միջոցով։

  • 2020

    Հիմնադրամը նախաձեռնեց Երևանում և Կոտայքի մարզում COVID-19-ի արձագանքման ծրագրերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված և անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների և երիտասարդների աջակցության ծրագրերի իրականացումը։

  • 2009

    ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում բացվեց երկրորդ «ՍՕՍ-Մանկական գյուղ Իջևանը»:

  • 2001

    Երևանում հիմնադրվեց առաջին Երիտասարդական տունը (հետագա տարիների ընթացքում հիմնադրվեցին ևս երկու Երիտասարդական տներ):

  • 1994

    Կառուցվեց ՍՕՍ Մանկապարտեզը, որի նպատակն էր ապահովել որակյալ նախադպրոցական կրթություն «ՍՕՍ-Մանկական գյուղ Կոտայքի», ինչպես նաև հարակից համայնքների երեխաների համար:

  • 1990

    ՀՀ Կոտայքի մարզում «ՍՕՍ-Մանկական գյուղ Կոտայքը» բացեց իր դռներն այն երեխաների համար, ովքեր 1988 թվականի երկրաշարժի հետևանքով կորցրել էին իրենց ծնողներին։

  • 1988

    Հիմնադրամը սկսել է իր գործունեությունը Սպիտակի կործանարար երկրաշարժից անմիջապես հետո։