Երեխաների անվտանգության պաշտպանությունը բոլորի գործն է

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը խստորեն դատապարտում է երեխաների և երիտասարդների նկատմամբ բռնության ցանկացած ձև և երեխաների իրավունքներին ցանկացած ոտնահարում։ Մենք հանձնառու ենք պաշտպանելու կազմակերպության ծառայություններից օգտվող երեխաների և երիտասարդների անվտանգությունը, կանխելու երեխաների նկատմամբ բռնությունը, ինչպես նաև արձագանքելու երեխաների անվտանգության պաշտպանության ցանկացած մտահոգությանը (ներկայիս կամ անցյալում տեղի ունեցած)։

Հիմնադրամը ծավալում է իր գործունեությունը՝ ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի, ՄԱԿ-ի Երեխաների այլընտրանքային խնամքի ուղեցույցի, ինչպես նաև երեխաների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականության համահունչ:

ՍՕՍ Մանկական Գյուղերը իր կողմից ձեռնարկված միջոցառումներով ապահովում է, որ.

  • Աշխատակիցները, համագործակցող կողմերը, ինչպես նաև ծրագրային գործողությունները չեն չարաշահում կան վնասում երեխաներին և երիտասարդներին; նաև գործում են համապատասխան ընթացակարգեր, և երեխաների անվտանգության հետ կապված բոլոր մտահոգությունները արդյունավետ կերպով ընթացք են ստանում կամ ուղղորդվում համապատասխան կառույցներ:
  • Բոլոր աշխատակիցները, համագործակցող կողմերը, կամավորներն ու գործընկերները, ինչպես նաև բոլոր երեխաներն ու երիտասարդները ծանոթ են Երեխաների և երիտասարդների անվտանգության պաշտպանության քաղաքականությանը, ինչպես նաև Երեխաների և երիտասարդների անվտանգության պաշտպանության կանոնակարգին և պարտավոր են հիմնադրամի ծառայություններից օգտվող երեխաների անվտանգության պաշտպանության ցանկացած միջադեպի մասին հայտնել իրավասու մարմիններին։ Նրանք կարող են նաև այդ մասին հայտնել աշխատակիցներին կամ հիմնադրամի Ազգային գրասենյակում և բոլոր մասնաճյուղերում գործող երեխաների անվտանգության պաշտպանության թիմերին։

    Հաղորդումը կարող է ներկայացվել հետևյալ եղանակներով՝ 
     
  • Դեմ առ դեմ՝ դիմելով ազգային կամ տեղական ԵԱՊ թիմերի անդամներին կամ ցանկացած աշխատակցի
  • Զանգահարելով 24-ժամյա թեժ գծի հեռախոսահամարին՝ 044504495
  • Յուրաքանչյուր ծրագրում առկա ԵԱՊ անվտանգության արկղերի միջոցով 
  • Գրելով նամակ էլ․ հասցեին՝ [email protected] 
  • Ստորև տեղադրված հաղորդման առցանց ձևաթղթի միջոցով
Հաղորդել