ՍՕՍ Ընկերների Ակումբ
Մեր որոշումների կայացման հիմքում ընկած է նվիրատուների և ընկներների մի ամբողջ համերաշխ ընտանիք։ Սա պարզապես հերթական էջ չէ, այլ մի մեծ հարթակ է, որտեղ Ձեզնից յուրաքանչյուրի կարծիքը, միտքն ու պատկերացումները շատ արժեքավոր են։ Ձեր խոսքերը ձևավորում են դրական կապի կամուրջ «ՍՕՍ-Մանկական գյուղեր Հայաստանի» հետ և խաղում են առանցքային դեր աջակցելու այն երեխաներին, որոնք կորցրել են ծնողական խնամք կամ կորցնելու վտանգի տակ են։ Միասին մենք փոխում ենք կյանքեր՝ աջակցության կարիք ունեցող յուրաքանչյուր երեխայի տալով հույսի, խնամքի և հոգատարության զգացում։
-
Միացեք մեզ! Գրեք ձեր կարծիքը!
-
Արփինե ԿարապետյանՀաճելի է միանալ ՍՕՍ ընկերների ակումբին և իմ մասնակցությունն ունենալ այսքան կարևոր, լուսավոր և բարի գործում: Թող այս հրաշք «ընտանիքը» օր օրի բարգավաճի և մեծանա❤️❤️❤️Իմանալ ավելին
-
Արևիկ ՊռազյանԱյնքաաա՜ն դրական էմոցիաներ ստացա, երբ հանդիպեցի Ձեր գործունեությունը ներկայացնող ժպտադեմ մի աղջնակի ու իմացա ՍՕՍ ընկերների ակումբի մասին։ Ֆանտաստիկ գործ եք անում, բազմաթիվ բալիկների համար կյանքի վերաիմաստավորման, ժպտալու, սիրվելու ու կարևոր զգալու մասին է Ձեր ամեն մի նախաձեռնություն, ես էլ մեծ ոգևորությամբ եմ միացել ակումբին՝ վստահ լինելով, որ իմ փոքրիկ ներդրումը ՍՕՍ-ի ծով հաղթանակների համար մի կարևոր կաթիլ կլինի։ ՇնորհակալությունԻմանալ ավելին
-
Nora AghajanyanՇատ ուրախ եմ, որ կա այսպիսի ծրագիր,որի շնորհիվ կարողանում ենք մեր փոքրիկ ներդրումը ունենալ և օգնել կարիքավորներին👌Իմանալ ավելին
Մենք բարձր ենք գնահատում Ձեր կարծիքը (ընտրել հարց, թողնել կարծիք)
Ցանկանու՞մ եք միշտ տեղյակ լինել: ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ տեղեկագրին