Մարդասիրական ծրագրեր

Աղետների և հակամարտությունների պայմաններում երեխաներն ավելի խոցելի են դառնում: Երեխաների և ընտանիքների պաշտպանությունը մեր մարդասիրական ծրագրերի հիմքում է: Մենք երաշխավորում ենք, որ ռիսկի տակ գտնվողները ստանան աջակցություն և խնամք, որն անհրաժեշտ է իրենց կյանքը վերակառուցելու և իրենց համայնքներն ամրապնդելու համար:

2013թ.-ին «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը նախաձեռնեց Ճգնաժամային օգնության ծրագիր Սիրիայից Հայաստան տեղափոխված սիրիահայ ընտանիքների համար։ Ծրագրի շրջանակներում մեր հայրենակիցներին տրամադրվեցին մի շարք ծառայություններ՝ ուղղված իրենց առաջնային կարիքների բավարարմանը, ինչպես նաև պատերազմի սոցիալ-հոգեբանական հետևանքների հաղթահարմանը:

Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համաճարակի բռնկումը կտրուկ վատթարացրել է բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը։ Շատերը կորցրեցին իրենց աշխատանքը, բախվելով բազմաթիվ  խնդիրների՝ առողջապահության, կրթության, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ոլորտում։ Արձագանքելով ստեղծված իրավիճակին՝ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին համաճարակի հետևանքները հաղթահարելու նպատակով, հիմնադրամը իրականացրեց COVID-19-ի արձագանքման ծրագրեր Երևան քաղաքում, Կոտայքի և Տավուշի մարզերում։ Մոտ 400 ընտանիք մեկ տարվա ընթացքում ստացավ սնունդ, կանխարգելիչ միջոցներ, հեռավար ուսուցման սարքավորումներ, տակդիրներ և հիգիենայի պարագաներ, ինչպես նաև գյուղատնտեսական գործիքներ և սերմեր (ք․ Իջևանում):

Հիմնադրամի կողմից նախաձեռնվել է ճգնաժամային արձագանքման ծրագրեր՝ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին աջակցելու նպատակով: Ծրագրերի իրականացման արդյունքում ավելի քան 500 ընտանիք (մոտ 3000 երեխա) ստացել է կարիքահեն սոցիալ-հոգեբանական, բնաիրային, կրթական աջակցություն: