Գաղտնիության քաղաքականություն

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստան» (այսուհետ ՍՕՍ Հայաստան) պատասխանատվություն է կրում ապահովելու մեր օնլայն և օֆլայն օգտատերերի գաղտնիությունը, ովքեր աշխատում են ՍՕՍ Հայաստանի և նրանց համար, ովքեր շփվում են ՍՕՍ Հայաստանի հետ, ինչպիսիք են երեխաները, երիտասարդները, ընտանիքները, համայնքները, դոնորները, գործընկերները և այլն: Բոլոր տեղեկությունները պետք է համարվեն գաղտնի, զգայուն և արժեքավոր, պետք է օգտագործվեն բացառապես նվիրատվության գործընթացի մշակման նպատակով և երբեք, որևէ կերպ, չպետք է օգտագործվեն որևէ այլ նպատակի համար:

ՍՕՍ Հայաստանը միակ սեփականատերն է և այս կայքում հավաքված ձեր անձնական տվյալների մշակողը: Ամենաթարմ պայմաններին հեշտ և անմիջական մուտք ունենալու համար կարող եք գտնել այս հայտարարության հղումը մեր գլխավոր էջից և մեր կայքի բոլոր մյուս էջերից: Օգտագործելով այս կայքը կամ էլ․ հասցեով շփվելով ՍՕՍ Հայաստանի հետ՝ դուք համաձայնում եք այս գաղտնիության քաղաքականության պայմաններին:

 

Անվտանգություն


Մենք հոգ ենք տանում Ձեր գործարքների անվտագության մասին և պաշտպանում ենք Ձեր վարկային քարտերի տեղեկատվությունը կիրառելով համընդհանուր  պրակտիկան և տեխնոլոգիաները։ Մենք օգտագործում ենք  բարձրորակ կոդավորում և ապահով «https» պրոտոկոլ Ձեր զննարկիչի (Browser) հետ կապ հաստատելու համար, որը ապահովում է մեզ տրամադրված վարկային քարտի տվյալների պաշտպանությունը հնարավոր միջամտություններից։ Մենք նաև կիրառում ենք մի քանի անվտանգության մեխանիզմներ՝ պաշտպանելու Ձեր անձը նույնականացնող տեղեկատվությունը   թե' մեր կազմակերպության ներսում, թե՛ կազմակերպությունից դուրս գտնվող օգտատերերի անօրինական մուտքերից։ ՀԲԸՄ-ի վեբ սերվերները տեղակայված են փակ, ապահով վայրում, իսկ համակարգչային համակարգերը պահպանվում են տեղեկատվության պաշտպանության ոլորտի ստանդարտներին համապատասխան։ Մենք ունենք կազմակերպչական և տեխնիկական գործընթացներ և ընթացակարգեր ձեր անձնական տեղեկությունները պաշտպանելու համար: Այնուամենայնիվ, համացանցի կամ տեղեկատվության պահպանման տեխնոլոգիայի միջոցով ոչ մի էլեկտրոնային փոխանցում չի կարող երաշխավորված լինել 100% անվտանգ, ուստի մենք չենք կարող խոստանալ կամ երաշխավորել, որ հաքերները, կիբերհանցագործները կամ այլ չարտոնված երրորդ անձինք չեն կարողանա անօրինական միջամտել կամ մուտք գործել մեր անվտանգությունը և հասանելիություն ստանալ ձեր տվյալներին, հավաքագրել, փոփոխել կամ գողանալ դրանք։


Տվյալների հավաքագրում


Դուք կարող եք օգտվել ՍՕՍ Հայաստանի կայքից՝ առանց անձնական տվյալների տրամադրման: Այնուամենայնիվ, եթե Դուք ընտրում եք նվիրաբերություն կատարելու, էլեկտրոնային նամակ ուղարկելու, որպես կամավոր հայտ ներկայացնելու կամ մեր տեղեկագրին բաժանորդագրվելու գործառույթներից մեկը, անհրաժեշտ կլինի տրամադրել համապատասխան տեղեկատվություն:


ՍՕՍ Հայաստանին էլեկտրոնային նամակ ուղարկելու դեպքում Ձեր հաղորդագրությունը և էլ. փոստի հասցեն կուղղորդվեն կազմակերպության համապատասխան բաժին։ Մենք կարող ենք պահպանել Ձեր էլ. փոստը՝ որպես մեր մշտական գրառումների մաս: Խնդրում ենք նկատի ունենալ, որ ՍՕՍ Հայաստանին էլեկտրոնային փոստով ուղարկված ցանկացած հաղորդագրություն, նյութ, գաղափար, հայեցակետ կամ այլ տեղեկատվություն կդիտվի որպես ընկերության սեփականություն չհանդիսացող ոչ գաղտնի բովանդակություն:


Առցանց Նվիրատվություններ 


Առցանց նվիրաբերություն կատարելու դեպքում Ձեզնից կպահանջվի տրամադրել անձնական տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Ձեր հարցումը մշակելու և պահպանելու համար: Սա կարող է ներառել Ձեր անունը, վճարման և առաքման փոստային հասցեները, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն և վճարային քարտի համարը: Քարտի տվյալները ժամանակավորապես կպահվեն ապահով սերվերում միայն այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է Ձեր վճարումը հաստատելու համար:


Երբ Դուք նվիրատվությունը անում եք ի պատիվ կամ ի հիշատակ ինչ որ մեկի և պահանջում եք, որ ստացման մասին հաստատումը ուղարկվի մեկ այլ անձի կամ ընտանիքի, մենք օգտագործելու ենք տվյալ անձի կամ ընտանիքի անունը և հասցեն բացառապես ստացման հաստատման համար։


Տեղեկատվության օգտագործում


Ներքին օգտագործում․ Ձեր ինքնությունը հաստատող անձնական տվյալները մեր կողմից կօգտագործվեն Ձեր հարցմանը պատասխանելու կամ Ձեր նվիրաբերությանն ընթացք տալու համար: Ձեր վճարային քարտի տվյալները ժամանակավորապես կպահվեն ապահով սերվերում միայն այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է վճարումը հատատելու համար: Մենք կարող ենք օգտագործել ձեր տվյալները՝ մեր իրադարձությունների մասին տեղեկացնելու, տեղեկագրեր ուղարկելու, նվիրաբերություններին միանալու կոչ անելու, ինչպես նաև ՍՕՍ Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների մասին թարմացումներ ուղարկելու համար։


Խնդրում ենք նկատի ունենալ. ՍՕՍ Հայաստանը վարձակալությամբ չի տրամադրում, վաճառում կամ տարածում բարերարների ցուցակները:

 

Մշտական հասցեատերերի ցուցակ


ՍՕՍ Հայաստանը տրամադրում է առցանց ձևաթուղթ մեր մշտական հասցեատերերի ցուցակին միանալու համար։ Դուք կարող եք նաև դիմել մեզ այդ ցուցակում ներգրավվելու համար՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ ուղղակիորեն ՍՕՍ Հայաստան աշխատակցին և խնդրելով Ձեզ ներառել ցուցակում։


Մեր կողմից հավաքագրվող տեղեկատվությունը ներառում է. անուն, հասցե, էլեկտրոնային փոստի հասցե և հեռախոսահամար։ Այս տվյալներն ապահով պահվում են մեզ մոտ։ ՍՕՍ Հայաստանը չի վաճառում, տրամադրում կամ կիսվում անձը նույնականացնող տեղեկատվությամբ որևէ այլ, ոչ-ՍՕՍ Հայաստան կազմակերպության հետ։ Բացի այդ, մենք այլ կազմակերպությունների անունից չենք ուղարկում փոստային առաքումներ։ 


Ընտրության Ձեր տարբերակները


Մենք գիտակցում ենք, որ Դուք կարող եք ցանկանալ սահմանափակել այն եղանակները, որոնցով մենք կապ ենք հաստատում Ձեզ հետ և օգտագործում Ձեր տվյալները: Որպես լուծում՝ ՍՕՍ Հայաստանը առաջարկում է հետևյալ տարբերակները.


Հրաժարվել էլ. նամակներ ստանալուց՝ էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելով [email protected] էլ. հասցեին կամ հետևելով էլ. հաղորդագրության մեջ ներառված ապաբաժանորդագրման հրահանգներին:


Հրաժարվել ՍՕՍ Հայաստանից հեռախոսազանգեր կամ փոստային առաքանիներ ստանալուց՝ ցանկացած պահի կապ հաստատելով մեզ հետ [email protected] էլ. փոստով կամ + 374 (60) 533 355 հեռախոսահամարով։


Սոցիալական մեդիա համայնքի ուղեցույց


ՍՕՍ Հայաստանի սոցիալական մեդիայի միջոցները հարթակ են տրամադրում գաղափարների և բովանդակության տարածման և քննարկումների՝ ազատ և հարգանքի մթնոլորտում անցկացման համար։ Մենք խրախուսում ենք քննարկումներին ակտիվ մասնակցությունը։


Ստորև ներկայացված են սոցիալական հարթակներում հաղորդակցվելու կանոնները.


•    Խնդրում ենք լինել հարգալից մեր համայնքի հետ հաղորդակցվելիս
•    Մենք չենք հադուրժում վիրավորական արտահայտություններ կամ բովանդակություն՝ ներառյալ նյութեր, որոնք ունեն զրպարտիչ, անպարկեշտ, բռնի, սպառնալից, հետապնդող, խտրական, ագրեսիվ և վիճահարուց բնույթ  կամ կարող են մեկնաբանվել որպես ծաղրական կամ այլ կերպ համարվել անպատշաճ։
•    Մենք իրավունք ենք վերապահում հեռացնել ցանկացած բովանդակություն մեր սոցիալական մեդիայի հարթակներից, ինչն, ըստ մեզ,  չի բավարարում այս ուղեցույցի պահանջները։
•    Մենք իրավունք ենք վերապահում արգելափակել օգտատերերին մեր սոցիալական մեդիա հարթակներում, եթե նրանք ոչ պատշաճ վարք են դրսևորում


Թխուկներ (Cookies)


ՍՕՍ Հայաստանի կայքը օգտագործում է թխուկներ (փոքր նիշքեր, որոնք տեղեկություն են պահում Ձեր համակարգչի ցանցային դիտարկիչում (web browser))՝ կայքի օգտատերի փորձառությունը բարելավելու համար։ Դրանք օգտագործվում են որոշակի գործառույթներ իրականացնելու նպատակով, ինչպիսիք են գաղտնաբառերը, անձնական հետաքրքրությունները և նախասիրությունները պահպանելը, այդ տեղեկություններին համապատասխան բովանդակություն տրամադրելը և կայքի գործունեությանը հետևելը: Թխուկները չեն կարող օգտագործվել Ձեր կոշտ սկավառակից տվյալներ ստանալու, էլ. փոստի հասցեն իմանալու կամ Ձեր մասին գերզգայուն տեղեկություններ շորթելու համար: Դա պարզապես տեքստի տող է նիշքում: Դուք կարող եք կարգավորել Ձեր դիտարկիչն այնպես, որ այն Ձեզ նախազգուշացնի թխուկներ ստանալու մասին և կամ հեռացնի ստացած բոլոր թխուկները:


Հղումներ դեպի այլ կայքեր


ՍՕՍ Հայաստանը պատասխանատվություն չի կրում այն բոլոր կայքերի գաղտնիության քաղաքականության կամ բովանդակության համար, որոնց նա հղում է տալիս:


Ծանուցում ծնողներին


ՍՕՍ Հայաստանն ունի բազմաթիվ ծրագրեր նվիրված երեխաներին։ Մենք հուսով ենք, որ երեխաները և ծնողները միասին կայցելեն մեր կայք, որպեսզի համատեղ տեղեկանան ՍՕՍ Հայաստանի և տարբեր ծրագրերին երեխաների մասնակցության հնարավորությունների մասին։ ՍՕՍ Հայաստանն կայքի միջոցով միտումնավոր տվյալներ չի հավաքում այն երեխաներից, որոնք տասներեք տարեկանից ցածր տարիք ունեն։ Ծնողները, ովքեր ցանկանում են իրենց երեխաներին առցանց գրանցել մեր որևէ ծրագրի համար, պետք է տրամադրեն իրենց և երեխաների տվյալները գիտակցաբար և ապահով հարթակների միջոցով։


Գաղտնիության քաղաքականության փոփոխություններ


ՍՕՍ Հայաստանն իրավասու է անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի փոփոխել իր քաղաքականությունը: Նման վերանայումը կարող է պայմանավորված լինել օրենսդրության, քաղաքականության, մեր կայքի կամ այլ գործոնների փոփոխություններով: Խորհուրդ ենք տալիս պարբերաբար այցելել այս էջ՝ ծանոթանալու մեր ամենավերջին քաղաքականությանը:


Հետադարձ կապ


Եթե ունեք այլ հարցեր կամ մտահոգություններ ՍՕՍ Հայաստան-ի գաղտնիության քաղաքականության վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզ հետ կամ [email protected] էլեկտրոնային հասցեով, կամ հետևյալ հասցեով.


«ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստան» բարեգործական հիմնադրամ
Երզնկյան 79 փողոց
Երևան 0033
Հայաստան