Աջակցություն «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից
18.07.2023

Աջակցություն «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից

Սույն թվականի հուլիսի 1-ից «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է Ընտանիքների ամրապնդման ծրագրի զբաղվածության և տնտեսական կայունության բաղադրիչը (FSPS) Կոտայքի մարզում, Դիլիջան և Իջևան խոշորացված համայնքներում։

Ծրագրի նպատակն է օգնել ընտանիքներին բարձրացնելու տնտեսական կայունությունը՝ դրանով իսկ նպաստելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների ինքնաբավությանը, ինչը նշանակում է, որ խնամք իրականացնողները կարող են տրամադրել որակյալ խնամք (օրինակ՝ ծնողական հմտություններ, երեխայի իրավունքների իրազեկում), առկա են բավարար ռեսուրսներ (օրինակ՝ տնտեսական անվտանգություն, կացարան, պարենային անվտանգություն), և երեխաներին հասանելի են հիմնական ծառայությունները (օրինակ՝ առողջապահություն, կրթություն):

 

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող Ընտանիքների ամրապնդման ծրագրերը (FSP) ունեն մի քանի բաղադրիչներ, սակայն տնտեսական կայունության բաղադրիչն առավել կարևոր է։ Այս բաղադրիչի շրջանակներում ծրագրի մասնակիցների համար կազմակերպվում են մասնագիտական դասընթացներ։

Դասընթացների ավարտից հետո շահառուներին տրամադրվում են մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ համապատասխան գործիքներ և պարագաներ, որոնք օգնում են նրանց դառնալ ավելի մրցունակ աշխատաշուկայում և հեշտությամբ գտնել աշխատանք՝ այդպիսով հնարավորություն ունենալով ապահովելու իրենց երեխաների պատշաճ խնամքը: