«Արտթերապիա Իջևանի խոցելի երեխաների համար» ծրագրի մեկնարկը ՍՕՍ Մանկական գյուղ Իջևանում
06.12.2023

«Արտթերապիա Իջևանի խոցելի երեխաների համար» ծրագրի մեկնարկը ՍՕՍ Մանկական գյուղ Իջևանում

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամի «Իջևան» մասնաճյուղում մեկնարկել է «Արտթերապիա Իջևանի խոցելի երեխաների համար» ծրագիրը, որն իրականացվում է Ծնողազուրկ Հայ Երեխաների Օգնության Միություն (ՍՕԱՐ) - Հայաստան բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Ծրագրի շրջանակներում կազմակերպվում են «Վիտրաժի» և «Ձեռարվեստի» (նկարչություն, ասեղնագործություն, ձեռքի աշխատանքներ, գոբելենագործություն, կարպետագործություն) գործնական դասընթացներ թվով 30 երեխաների մասնակցությամբ:

Արտթերապիայի դասընթացները նպաստում են ինչպես երեխաների սոցիալական ինտեգրմանը, այնպես էլ նրանց ներդաշնակ զարգացմանը, օգնում բացահայտելու և արտահայտելու իրենց հույզերը, մտքերն ու ցանկությունները: