«Կյանքի հմտություններ և զբաղունակություն» թեմայով սեմինար-դասընթաց
26.01.2024

«Կյանքի հմտություններ և զբաղունակություն» թեմայով սեմինար-դասընթաց

«Ուժեղ ընտանիքներ և համայնքներ՝ Տավուշի մարզում երեխաների զարգացման համար» շրջիկ ծրագիր

«ՍՕՍ-Մանկական գյուղեր» ՀԲՀ-ի ծրագրային քաղաքականության իրա­կանացման «Իջևան» մասնաճյուղի «Ուժեղ ընտանիքներ և համայնքներ՝ Տավուշի մարզում երեխաների զարգացման համար» շրջիկ ծրագրի շրջանակներում Նոյեմբերյանի համայնքի երիտասարդների համար իրականացվել է «Կյանքի հմտություններ և զբաղունակություն» թեմայով սեմինար-դասընթաց։ Քննարկումների (Brainstorming) միջոցով պարզեցինք, թե ինչքանով են մասնակիցները տեղեկացված իրենց հմտություններից և ինչքանով են այդ հմտությունները զարգացած:

Մասնակիցները դիտեցին տեսանյութեր, մասնակցեցին տարբեր քնարկումների, ինչպես նաև ներկայացվեց կյանքի հմտությունների օրինակներ և դրանց քննարկումը ու ներկայացումը ավելի բաց համատեքստում, որոնց միջոցով ավելի պարզ ու մատչելի կարողացան ընկալել նյութը և զարգացնել իրենց հմտությունները: Նորարական մոտեցում ցուցաբերվեց այս դասընթացին՝ ներգրավելով նաև հաջողված պատմություն ունեցող ծրագրի շահառուին, որը «մոտիվացիա» թեմայի շրջանակներում երիտասարդների հետ կիսվեց իր անցած ճանապարհով: Այս ամենը ցույց տվեց նոր կյանք մտնող երիտասարդներին, որ երբեք չպետք է հանձնվել, ամեն ինչ կարելի է սկսել նորից և հասնել մեծ բարձունքների:

Դասընթացի ավարտին երիտասրդներին տրամադրվեց նաև հատուկ տպագրված գրականություն, որի ամբողջ նյութը առնչվում է կյանքի հմտություններին և զբաղունակությանը: Այն նրանց կյանքի ամբողջ ընթացքում կլինի օգնող և ուղություն տվող ձեռնարկ: