Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանի այցը
16.06.2023

Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանի այցը

Հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Նորա Արիսյանն այցելեց «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային գրասենյակ:

Այցի ընթացքում տիկին Նորա Արիսյանին ներկայացվեց հիմնադրամի առաքելությունը, գործունեությունը, ընթացիկ ծրագրերը:

 

Դեսպանն այց ունեցավ նաև «Երևանում սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրումը» ծրագիր, որտեղ մանրամասն ծանոթացավ ծրագրի գործողություններին, սիրիահայ ընտանիքներին և երեխաներին տրամադրվող աջակցությանը, արդյունքներին, ինչպես նաև հանդիպեց երեխաներին: