Մրցույթ Ֆիլմ արտադրության համար
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ն, «Համակարգային խնդիրների վերհանում. աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին Ալբանիայում, Հայաստանում, Բելառուսում, Հյուսիսային Մակեդոնիայում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում, հրավիրում է իրավասու կազմակերպություններին` 10-15 րոպե տևողությամբ վավերագրական տեսահոլովակի նկարահանման համար: Բոլոր հետաքրքրված դիմորդներին հրավիրում ենք ներկայացնելու իրենց գնային առաջարկները` համաձայն տեխնիկական առաջադրանքի: Վավերագրական տեսահոլովակը լինելու է հայերեն լեզվով, անգլերեն ենթագրերով` ծրագրի ձեռքբերումների մասին, որոնք նկարագրված են ստորև:
Տեսանյութի նպատակն է Հայաստանում այլընտրանքային խնամքի և ապաինստիտուցիոնալացմանն ուղղված բարեփոխումների մասին հասարակության դրական վերաբերմունքի և ընկալումների խթանումը: Տեսահոլովակը պետք է բաղկացած լինի տարբեր հարցազրույցներից (հարցազրույցի մասնակիցների ցանկը կտրամադրվի նախապես):
Ընտրությունը կկատարվի և պայմանագիր կկնքվի տեխնիկապես առավելագույն համապատասխանություն ունեցող առաջարկ և գին ներկայացրած Ընկերության հետ` «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի ապրանքների և ծառայությունների ձեռքբերումների ընթացակարգերին համապատասխան:
Գնային առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]
Վերջնաժամկետ` 28 մարտի, 2024թ., ժամը 18:00: